>


Շատերի ընտանիքում կա ձմռան համար լոլիկ և վարունգ թթու դնելու ավանդույթ։ Համաձայնեք, որ ձմռանն ավելի համեղ ու ախորժելի բան չկա, քան սեփական ձեռքերով պատրասված թթուն։

Եթե ապրում եք բնակարանում և տեղը սահմանափակ է, այսինքն մեծ տակառներ դնելու հնարավորություն չունեք, կարող եք թթուն պատրաստել դույլի մեջ։ Հարմար է, արագ ու բանկաներ պետք չեն։

соленые помидоры без уксуса




Քոչարյանի զոհերը






Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ջուր՝ 2,5լ
  • աղ՝ 170գ
  • շաքարավազ՝ 25գ
  • մաղադանոս՝ ըստ ճաշակի
  • սամիթի ծաղիկներ՝ 2–3հատ
  • ծովաբողկի տերևներ՝ 2 հատ
  • չիլի պղպեղ՝ 1 հատ
  • սխտոր՝ 5-6 պճեղ
  • մանանեխի փոշի՝ 2թ․գ․
  • լոլիկ՝ 2–4 կգ

Պատրաստման եղանակ․

Պինդ, հասած լոլիկները լվանալ, դնել սրբիչի վրա, որ չորանան։ Դույլը սոդայով լվանալ։



помидоры для засолки


Ամբողջ կանաչին, բացի ծովաբողկի տերևներից, դնել դույլի մեջ։ Տեղավորել նաև մեջտեղից կտրած սխտորի պճեղները։ Դնել լոլիկները, կտրատած կծու պղպեղը։ Ծածկել ծովաբողկի տերևներով։

как солить помидоры



Պատրաստել աղաջուրը․ ջուրը եռացնել, թողնել, որ սառի։ Մեջը լուծել աղն ու շաքարավազը։ Լցնել դույլի մեջ։

Ծովաբողկի տերևների վրա լցնել մանանեխի փոշին, ամուր փակել կափարիչով։ Պահել տարան սառը մութ տեղում։

соленые помидоры на зиму

Եթե լոլիկը պատրաստում եք ոչ թե ձմռան, այլ շուտ ճաշակելու համար, մանանեխի փոշի մի լցրեք, պահեք դույլը 3-5 օր՝ սենյակային ջերմաստիճանի ներքո։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->