>


Շվեյցարիայի բնակչուհի Քրիստինա Սպիրիգը դարձել է համացանցի իսկական աստղ։ 31-ամյա կինը հայտնի է դարձել իր մասնագիտության շնորհիվ։

Նա ձողի վրա պարերի ինստրուկտոր է։










Սակայն հանրության ուշադրությանը Քրիստինայի վրա է սևեռվել այն բանից հետո, երբ նա հղիանալով՝ չի հրաժարվել սիրելի զբաղմունքից։ Անգամ հղիության վերջին շրջանում գտնվելով՝ կինը շարունակել է պարել ձողի վրա։




Հղիության վերջին ամիսներին Քրիստինան կատարում էր բարդ պարային շարժումներ։



Նա խոստովանում է, որ մտերիմներն ի սկզբանե շատ էին անհանգստանում իր և փոքրիկի համար, սակայն հետո սովորեցին դրան։

Ըստ Քրիստինայի՝ հենց պարերի շնորհիվ նա կարողացավ հեշտությամբ կրել երեխային, հաջող ծննդաբերել և արագ կարգի բերել մարմինը։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->