>


Շավարշ Սողոմոնյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.








Ամեն ինչ պետք է չափ ու սահման ունենա։
2018թ խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր որոշ ուժեր և շրջանակներ սկսեցին հաթաթա տալ իշխանություններին և նրանց սատարողներին, թե բա ձեզ քիչ է մնացել, շուտով է հեռացնելու ենք ձեզ իշխանությունից և այդ ժամանակ կտեսնեք…։
Իհարկե այդ «հաթաթաների հռետորաբանությունն ու ինտենսիվությունը ուժգնացավ կորոնավիրուսի համաճարակի ներթափանցման ժամանակահատվածում և հասավ իր գագաթնակետին հետպատերազմյան ժամանակաշրջանում։
Երկրում եղան արտահերթ ընտրություններ և իրենք պարտվեցին, իսկ գործող իշխանությունները վստահ հաղթանակ տարան կրկին անգամ արժանանալով ժողովրդի վստահությանը և դրանով քաղաքական ճգնաժամը Հայաստանում հաղթահարվեց ու ամեն բան ընկավ իր տեղը։
Վերջին օրերին կրկին որոշ ընդդիմադիրների կողմից հնչում են նմանատիպ հաթաթաներ, թե բա ձեր հաղթանակով չխաբնվեք, ձեզ քիչ է մնացել… և նմանատիպ այլ զառանցանքներ։
Այդ մարդկանց մի բան եմ ուզում եմ ասել.
Լավ դուք այդքանից հետո իրոք չեք հասկանում, որ ձեզ մեր երկրում ՇԱՆ տեղ դնող չկա, չի էլ եղել և վստահաբար չի էլ լինելու։
Ձեր ասածներին ոչ ոք լուրջ չի վերաբերվում, մարդիկ չեն ուզում տեսնել ձեր երեսը, լսել ձեր ձայնը, կարդալ ձեր մեջբերումները։
Լավ իչքան կարելի է իրականությունից կտրված ապրել, դուք հո մազոխիստ չեք։
Գնացեք ձեզ համար ուրիշ զբաղմունք գտեք։




Сообщение «Լավ դուք այդքանից հետո իրոք չեք հասկանում, որ ձեզ մեր երկրում ՇԱՆ տեղ դնող չկա…». Շավարշ Սողոմոնյան появились сначала на MediaNews.


от admin

-->