>

Կարդացի Բաբկեն Ներսիսյանի որդու’ Տիգրանի նամակը վարչապետին , որտեղ Տիգրանը ինքն իրեն հшմարում է մտшվորական.. ուզում եմ ասել, հիշու՞մ ես, որ… Տիգրան Սիմոնյան։

Տիգրան Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. Ուշադիր կարդացի

Բաբկեն Ներսիսյանի որդու’ Տիգրանի նամակը վարչապետին , որտեղ Տիգրանը ինքն իրեն համարում է մտավորական ։

Բան ու գործ թո ղած , նորից կшրդացի , մի հատ էլ կшրդացի ։ Նպատակս մեկն էր , կարդալ , զգալ մտшվորականին հшրիր միտք , խոսք ։ Չգտա ։ Անգամ հпտ , մտավորականի հпտը չկար։




Քոչարյանի զոհերը

Փոխարենը , փող ոցային տեր մինաբանությունը որքան կпւզես ։





Տիգրան , ղու րբան լինես մեծն Բաբկեն Ներսիսյանին , ինչ մնաց քեզ , դու չես կարող մտшվորականների շարքին դшսվել , քո բա գաժը այդքան չի ներում , դու պարզապես թատերական մանրախ նդիր ժու լիկ ես ։

Հ .Գ . Տիգրան , հիշում ես ՞ նաս իլկեն , դու այդ նաս իլչիկի մակարդակից այդպես էլ չանցար ։

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«նիկոլ սա է քո իշխանությունը , քո իշխանական համակարգը, քո դեմքը, քո էությունը: Իմացա, որ «Հանրային Հեռուստաընկերություն»-ը պայմանագիր չի կազմում ինձ հետ «Սպասիր ինձ» հաղորդաշարի իմ հետագա գործունեության համար: Դադարեցնում է ինձ հետ համագործակցությունը:


Եվ դա միայն այն պատճառով, որ չեմ լռել, արտահայտել եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը, հայտնել եմ արվեստագետի իմ խոսքը, քննադատել եմ քեզ ու քո իշխանությանը: Ես բոլոր ժամանակներում, միշտ քննադատել եմ իշխանություններին և նրանց ղեկավարներին, բայց նրանցից ոչ ոք, երբեք թույլ չեն տվել իրենց իմ նկատմամբ այսպիսի տմարդի, նենգ, վախկոտ ու չնչին քայլի: Այո գուցե չեն սիրել (ես չեմ էլ տենչացել իրենց սիրուն), բայց իջնել այդքան ոչ ոք իրեն թույլ չի տվել:

Իսկ քաղաքակիրթ աշխարհում իշխանությունները հենց քննադատության համար են, ոչ թե աստվածացնելու, մանավանդ՝ մտավորականի կողմից: Քեզ համար մտավորականը, արվեստագետը մեկն է՝ քեզ քծնողը, մտնողը՝ իր նեղ անձնական շահերից ելնելով, նույնիսկ՝ մոռանալով Հայրենիքը:

Դրանցից այստեղ՝ մեզ մոտ, դու փաթեթով ունես, բոլոր տարիքային խմբերում` 30-ից-70, նույնիսկ ջահելները չեն խրտնում: Սփյուռքում էլ ունես, անբարոյականներ, որոնք իրենց մեծատաղանդի տեղ են դրել, Հայրենիքը խոպան սարքել և մեզ էլ սովորեցնում են, հեռու-հեռուներից, թե ինչպիսին պետք է լինի մեր Երկիրը և ինչպես մենք պետք է ապրենք:

Մեզ մոտ մի քանիսին մոռացա, արդեն ոչ մեծատաղանդ, այլ «հանճար» , որոնք ահ ու դողով մտածում են՝ հանկարծ սխալ քայլ չանեն կամ սխալ խոսք չասեն, որպեսզի իրենց վերջնական, երազած ճանապարհը դեպի Կոմիտասի պանթեոն ինչ-որ կերպ խաթարվի և իրենք հայտվեն այլ քառակուսի մետրում, այդ իսկ պատճառով խուլ են, կույր և համր:

Իրենք լավ գիտեն, թե ով կարող է իրենց զրկել երազած հանգրվանից: Հա, դու ինձ հարվածեցիր և ցավ պատճառեցիր, քեզ հաջողվեց (բայց էդպիսի բանե՞ր են քեզ հաջողվել) քանի որ «Սպասիր ինձ» հաղորդաշարը, որի առաջին իսկ օրվանից աշխատել և եթերում եմ եղել, ինձ համար շատ թանկ էր, սիրելի ու հարազատ:



Ընդհանրապես, եթե թատրոնների շարքում Սունդուկյանն է եղել իմ տունը, իմ օրրանը, ապա «Հանրային»-ն է եղել այն հեռուստաընկերությունը, որի հետ դեռ իմ պատանեկության տարիներից բախտ եմ ունեցել բազմաթիվ նախագծերում, ծրագրերում համագործակցել և ստեղծագործել:

Միամիտ կլիներ մտածել, որ ես չէի սպասում, այն էլ՝ քեզնից ու քո լակոտնյայից, որոնք նշանակվելով պաշտոնների ամբողջ քաղաքական դաշտում՝ նաև Հանրայինում, մեկ նպատակ են հետապնդում՝ փող աշխատել և կատարել քո կամքը:

«Հանրային Հեռուստաընկերություն»-ը միշտ է լինելու, իսկ դու և քո լակոտնյան՝ ոչ: Եվ համոզված եմ, որ «Հանրային Հեռուստաընկերություն»-ը մի օր կվերադառնա այն առաքելությանը, ինչի համար ստեղծված է, այլ ոչ թե կստեղծի այդ առաքելության պատրանքը՝ բավարարելու ինչ- որ փոքրիկ մարդու չկայացած երազանքները: «Սպասիր ինձ» հաղորդաշարի բոլոր իմ գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում տարիների աշխատանքի, մեր ապրած վարկյանների, ակնթարթների, համագործակցության և ստեղծագործության համար:

Դուք շատ լավն եք: Ցանկանում եմ բարի եթեր, հաջողություններ և երկար ճանապարհ: Դուք բարի, նվիրական և կարևոր գործ եք անում: Դուք օգնում եք մարդկանց: Շնորհակալ եմ բազմահազար հեռուստադիտողներին, մեր ժողովրդին, իմ հանդիսատեսին, որոնք իմ կողքին են եղել, ինձ հետ և որոնց կարողացել եմ գեթ մեկ վարկյան գեղեցիկ և նվիրական պահեր պարգևել:

Շնորհակալ եմ ․
Առայժմ․․․․Կհանդիպենք ․

ՀՀ վաստակավոր արտիստ՝
Տիգրան Ներսիսյան ․

Հ․Գ․ Հատուկ շնորհակալություն Ալեքսան Հրությունյանին և Գագիկ Բունիաթյանին` 2012թ-ին «Սպասիր ինձ» հաղորդաշարին ինձ համագործակցության հնարավորություն տալու համար»:

Сообщение Կարդացի Բաբկեն Ներսիսյանի որդու՝ Տիգրանի նամակը վարչապետին.. ուզում եմ ասել, հիշու՞մ ես, որ… Տիգրան Սիմոնյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->