>

Ամերիկացի դերասան և  հեռուստավարող Ջոյ Բեհարը ABC News–ի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը նոր Հիտլերի տեղ է ազատում, եւ իր ասածն ապացուցելու համար բերել է Հայոց ցեղասպանության օրինակը, հայտնում է The Daily Caller–ը։


Եթերի ընթացքում քննարկվել է Սաուդյան Արաբիայից լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման հարցը, ինչպես նաև ԱՄՆ–ի դերն այս գործընթացներում։ Հենց այդ պահին էլ Ջոյ Բեհարն ասել է, որ Թրամփն արտոնություններ է տալիս բոլոր բռնապետներին, որոնք խախտում են մարդու իրավունքները։







Քոչարյանի զոհերը

«Հիտլերի մասին եմ ուզում խոսել: Նա վեց միլիոն հրեա է սպանել, եւ պատճառներից մեկը, որ նրան թույլ է տվել մտածել, որ անպատիժ կմնա, այն էր, որ աշխարհն աչք էր փակել Հայոց ցեղասպանության վրա»,- ասել է նա։


The Daily Caller–ում նշվում է, որ Թուրքիան դեռեւս չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: «Թուրքիան դեռեւս չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը՝ չնայած պատմական փաստերին, որոնք վկայում են, որ 1915-1917 թվականներին Թուրքիայի տարածքում 1.5մլն հայեր սպանվել կամ տարհանվել են իրենց տներից։


Եվ Բեհարը միակը չէ, որ պնդում է, որ շարունակական մերժողականությունը կբերի պատմության կրկնությանը»,- գրված է հոդվածում:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->