>


Պրոֆեսիոնալ բանակի ձևավորումը մենք տեսնում ենք նաև կանանց ակտիվ ներգրավման միջոցով։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։








Քոչարյանի զոհերը

Նրա խոսքով, կառավարության ծրագրում նախատեսվող Զինված ուժերի բարեփոխումների շեշտադրումներից մեկն է, որ կանայք ակտիվորեն ներգրավվեն երկրի պաշտպանության գործին, անցնեն զինվորական ծառայություն։


«Բնակչության կեսից ավելին կանայք են, բայց հաշվի առնելով հայկական մշակութային և աշխարհընկալման մոտեցումները, կանանց մասնակցությունը անվտանգության հարցերին հնարավորինս նվազ է։ Մենք ուզում ենք փոխել այս մոտեցումը և հնարավորինս շատ կանանց ներգրավել անվտանգության հարցերի որոշման ու պաշտպանության գործին», -ասել է Գրիգորյանը։



Сообщение Հայաստանում կանայք հնարավոր է՝ զինվորական ծառայություն անցնեն появились сначала на MediaNews.


от admin

-->