>

Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը Aravot-ի հետ զրույցում պատմել է նախօրեին պոլիեթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված տղա երեխաների մասին: Նա տեղեկացրել է, որ 100-ից ավելի ընտանիքներ դիմել են իրենց՝ լքված նորածիններին որդեգրելու խնդրանքով։


«Երեկվանից՝ այդ լուրի տարածումից անմիջապես հետո շատերն անգամ եկել, ասել են, որ բարեկամ են, որպեսզի երեխաների խնամակալությունը վերցնեն, այսինքն՝ չափազանց մեծ պատրաստակամություն կա այդ երեխաներին պահելու, մեծացնելու, որովհետև լուրն իրապես շատ ցնցող էր բոլորի համար։







Քոչարյանի զոհերը

Մեր մարզից բացի, որդեգրման ցանկություն ունեն նաև այլ մարզերից, Երևան քաղաքից, անգամ Եվրոպայից հետաքրքրվածություն կա, բայց, բնականաբար, մենք հակված ենք Հայաստանում այս երեխաների մնալուն ու ապրելուն։

Այս պահին երեխաները կմնան Գյումրիում՝ «Երեխաների տանը», հետագայում այն հարցերը, որոնք կան՝ ծնողների լինելությունն, ընտանիքի վիճակը պարզելուց հետո, նոր պարզ կլինի՝ երեխաները կվերադառնա՞ն ընտանիք, ընդ որում եթե վերադառնում են ընտանիք, ապա բավականաչափ աշխատանքից հետո։


Նախ պետք է հասկանանք պատճառը երեխաներին թողնելու, եթե կա սոցիալական խնդիր, լուծենք այդ սոցիալական խնդիրները, պետական մոտեցում ցուցաբերենք, եթե կա հոգեբանական խնդիր, ապա բարոյահոգեբանական մթնոլորտի հետ աշխատանքներ տանենք, հետագայում նոր թույլ տանք երեխաներին վերադառնալու կամ ոչ։


Իսկ եթե այս ամբողջ ընթացակարգից հետո երեխաների ընտանիքը չի բացահայտվում կամ բացահայտվում է, բայց իրենց համար նպաստավոր պայմաններ չունեն, ապա կտեղափոխվեն երեխաներն այլ մանկատուն, որովհետև այդ մանկատանը չեն կարող լինել։

Պատճառն այն է, որ այստեղ միայն հաշմանդամություն ունեցող երեխաներն են »,- ասել է Սոֆյա Հովսեփյանը:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->