>


Իսրայելի Ռազմաօդային ուժերը շաբաթ երեկոյան հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման 4 օբյեկտների՝ ներառյալ զենքի արտադրամասերի և պահեստների, գրում է РИА Новости-ն։








Քոչարյանի զոհերը

Շաբաթ օրը պաղեստինցիները հանրահավաք էին կազմակերպել Իսրայելի հետ սահմանին ՝ Ալ-Աքսա մզկիթում բռնկված հրդեհի 52-րդ տարելիցի և Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիայի դեմ: Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայի հատվածի ավելի քան 40 պաղեստինցի վիրավորվել է իսրայելական զինուժի կրակից:


«Անկարգությունների ժամանակ կրակ է արձակվել Գազայի հատվածից, որի հետևանքով վիրավորվել է Իսրայելի սահմանապահ ոստիկանության 4 զինվոր: Ի պատասխան ՑԱԽԱԼ-ի կործանիչները հարվածներ էին հասցրել ՀԱՄԱՍ -ին պատկանող զենքի արտադրության չորս օբյեկտներին և պահեստներին», – ասված է զինվորական հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, նաև, որ Ցախալ- ում իրավիճակը գնահատելուց հետո որոշում է կայացվել Գազայի դիվիզիան ուժեղացնել լրացուցիչ ստորաբաժանումներով: Իսրայելի զինված ուժերը պատրաստ են ցանկացած իրավիճակի զարգացմանը տարածքում», – ընդգծել են Իսրայելի զինվորականները:



Գազայի հատվածում լարվածությունը շարունակվել է ավելի քան 3 ժամ: Տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորվել է ավելի քան 40 պաղեստինցի: Իսրայելի բանակի մեկ զինվոր ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Сообщение Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ -ի ռազմական օբյեկտներին появились сначала на MediaNews.


от admin

-->