>

Հանրապետական կուսակցությունում դեռ երկար կհիշեն պատգամավոր Գեւորգ Կոստանյանի «դավաճանությունը»։


armdaily.am-ի փոխանցմամբ Իր սկզբունքայնությամբ հպարտացող, տարիներ շարունակ Սերժ Սարգսյանին «ծառայող» Կոստանյանը վերջերս հեղափոխվել է եւ հայտարարել, թե պատրաստ է ամեն պահի կանգնել Փաշինյանի կողքը, քանի որ նա ազնիվ է իր քաղաքական ուղղվածության մեջ։







Քոչարյանի զոհերը

Նրա այս հայտարարությունը ՀՀԿ-ում բնականաբար շատ վատ է ընդունվել, հիշել են Գագիկ Բեգլարյանի հետ հայտնի կռիվը, որի ժամանակ նախկին նախարարը դատախազին ասել էր, թե «դու լավ տղա չես, … տղա ես»։


«Դավաճանությունը» Կոստանյանի վրա էժան չի նստի։ Բանն այն է, որ ՀՀԿ ղեկավարությունը նրան սպառնացել է նոր ձեւավորվող Եվրամիության դատախազությունում աշխատանքի անցնելու հեռանկարով։

Նախկին դատախազին «ավետել են», որ իր վերաբերյալ «կոմպրոմատների» այնպիսի փաթեթ կա, որ եթե ուղարկեն Եվրամիություն, ապա առհավետ կարող է մոռանալ իրավաբանի կարիերայի մասին դրսում եւ ներսում, չեն թողնի աշխատել։


ՀՀԿ-ում հիշում են Կոստանյանի ինքնավստահ, մեծախոս ելույթները, երբ հայտարարում էր, թե երբեք չի դավաճանի Սերժ Սարգսյանին, իսկ վերջինս կուրորեն հավատում էր նրան։ «Գագիկ Բեգլարյանի ականջը կանչի, Բեգլարյանը ճիշտ էր, Սերժ Սարգսյանը՝ սխալ»,-ասում են ՀՀԿ-ականները։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->