>


Կարծում ենք, մկրատ կա բոլորի տանը։ Այն ամենահաճախ օգտագործվող իրերից մեկն է, և բոլորին է հայտնի, թե որքան արագ են փչանում դրանք։

Գոյություն ունի ավելի քան 100 տեսակի մկրատ․ վարսավիրական, կտորի հետ աշխատելու համար նախատեսված և այլն։




Քոչարյանի զոհերը






Մկրատը, ինչպես և դանակները, պետք է պարբերաբար սրել։ Եվ եթե դանակ սրելը այնքան էլ բարդ չէ, մկրատների դեպքում ամեն ինչ այլ է։ Մկրատի սրելը պահանջում է հատուկ սարք և հմտության որոշակի մակարդակ։ Բայց եթե ուզում եք սրել մկրատները կենցաղային կիրառման համար, կարող եք օգտագործել այս մեթոդը։



Անհրաժեշտ է վերցնել ալյումինե շիշ, դանակով կտրել վերևի հատվածը։

Այնուհետև մկրատով դանդաղ կտրատել շիշը։ Որպեսզի լավ սրեք գործիքը, անհրաժեշտ է կրկնել պրոցեդուրան 5-7 անգամ։


Սրելուց հետո փորձեք արդյունքը թղթի վրա։



Եթե ձեզ հարմար չէ այս մեթոդը, կարող եք օգտագործել շուշաթուղթ։

Կա ևս մի հնարք․ սովորական ասեղի օգնությամբ ևս կարող եք սրել մկրատը։ Վերցրեք ասեղը և  10-15 անգամ «կտրեք» մկրատով։

 


от admin

-->