>





ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը օգոստոսի 17-ին նոր հրաման է ստորագրել, որով սահմանել է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը և ներդնել կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրը։
Հրամանը ուժի մեջ է մտնելու օգոստոսի 30-ին։
ԿԱՐԳ






Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման և կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրի ներդրման
1. Սույն կարգով սահմանվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ ԿԿՏՀ) վարման և կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրի ներդրման հետ կապված իրավահարաբերությունները։
2. ԿԿՏՀ-ն տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, ինչպես նաև հաշվետվությունների ստացման և հրապարակման էլեկտրոնային միասնական համակարգ է, որի միջոցով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտի վարչական ռեգիստրների վարումը։ ԿԿՏՀ–ում պահվող տվյալները (տեղեկությունները) համալրվում են վարչական բնույթի դիտարկումների հիման վրա:
3. ԿԿՏՀ–ում գրանցվում են Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական, հանրակրթական, նախնական(արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունները՝ անկախ կազմակերպական իրավական ձևից և ենթակայությունից՝ վարչական ռեգիստրների ամբողջականությունը ապահովելու նպատակով։
4. Անձնական տվյալները ԿԿՏՀ հավաքագրվում, մշակվում և պահվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներին համապատասխան։
5. ԿԿՏՀ ողջ տեղեկատվությունը պահվում է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ, այսուհետ՝ ԿՏԱԿ կենտրոնական հանգույցի սերվերների վրա, որից օգտվելու հնարավորություն ունեն ԿԿՏՀ բոլոր մասնակիցները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. ԿԿՏՀ և պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նմանատիպ համակարգերի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է էլեկտրոնային, ինքնաշխատ եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N1849-Ն որոշումներով սահմանված կարգերին համապատասխան՝ պետական տեղեկատվական համակարգի տեխնիկական սպասարկումը և համակարգումը (այդ թվում՝ համապատասխան ենթառեգիստրների վարումը) իրականացնող օպերատորի միջոցով։
7. ԿԿՏՀ միջոցով հավաքագրված տվյալները կիրառվում են պետական կառավարման տարբեր ոլորտներում քաղաքականությունների մշակման, տվյալների հիման վրա որոշումների կայացման, վարչարարության իրականացման և վիճակագրության վարման նպատակով։
8. ԿԿՏՀ մասնակիցների իրավասությունները սահմանված են սույն կարգի 10-րդ կետով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական և ենթաօրենսդրական ակտերով։
9. ԿԿՏՀ վարումը իրականացնում է ԿՏԱԿ-ը, որը հանդիսանում է համակարգի գլխավոր ադմինիստրատորը։
10. ԿԿՏՀ մասնակիցները և սույն կարգով նրանց վերապահված լիազորությունների շրջանակը.
1) Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, որը տիրապետում է Հայաստանի Հանրապետության ուսումնական բոլոր հաստատությունների մասին սույն համակարգով հավաքագրվող ողջ տեղեկատվությանը՝ ներառյալ անձնական տվյալները։
2) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինները, Տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք ստանում են տեղեկատվություն ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N1849-Ն որոշումներով սահմանված կարգերին համապատասխան։
3) Պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները և Երևանի քաղաքապետը, ստանում են իրենց ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատությունների մասին ողջ տեղեկատվությունը՝ ներառյալ անձնական տվյալները։
4) Հայաստանի Հանրապետության համայնքային, պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունները, որոնք մուտքագրում, խմբագրում են իրենց ուսումնական հաստատության և ներգրավված սուբյեկտների մասին ցանկացած տեղեկատվություն և տիրապետում են այդ տեղեկատվությանը։



Сообщение Կներդրվի կրթության ոլորտի պետական վարչական ռեգիստրը․ ԿԳՄՍ նախարարի հրամանը появились сначала на MediaNews.


от admin

-->