>

30 ամյա Դավիթ Հակոբյանի մարմնի ձախ կողմն արդեն մոտ 10 տարի կաթվածահար է: Խաղաղապահ ուժերի նախկին զիծառայող Դավիթը պնդում է, որ այդ վիճակին է հասել է բժշկի մեղքով: «Ինձ սխալ վիրահատություն են արել ու մեկ ամսից ավել կոմայի մեջ եմ եղել: Առաջին կարգի հաշմանդամ եմ հիմա»,-Armdaily.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հակոբյանը:


Դավիթ Հակոբյանի խոսքով` Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խոստացել էր` բուժման համար զինծառայողին ուղարկել Գերմանիա, սակայն խոստումը դրժեց առանց պատճառաբանության։ Դավիթը դիմել է նաև Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին,սակայն կրկին մերժվել է։ Հուսալքված երիտասարդը դիմել է ծայրահեղ քայլի` ՊՆ շենքում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգ է հնչեցրել.«Ուզում էի իմ խնդրի վրա ուշադրություն դարձնեն, սակայն ինձ դատապարտեցին ու ես ազատազրկվեցի 1 ու կես տարով»:







Քոչարյանի զոհերը

Պատիժը կրելուց հետո Դավիթի առողջական վիճակը ավելի է վատացել: Դավիթ Հակոբյանը մեկ ամիս առաջ կրկին զանգահարել է ՊՆ, ներայացել է ու ասել, որ առաջին կարգի հաշմանդամ է ու էլի ռումբի մասին ահազանգ է հնչեցրել։ Դավիթին կրկին բերման են ենթարկել։ Նա հայտնում է, որ իրենից վերցրել են անձնագիրը։ Դավիթ Հակոբյանը նշեց, որ հայրը նույնպես հաշմանդամ է, մայրը չի կարողանում աշխատանք գտնել։


Ընտանիքը վաճառել է Երևանում ունեցած բնակարանը և տեղափոխվել Արարատի մարզ։Ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Չեն կարողանում կոմունալ վճարումները կատարել, ջրի խնդիր ունեն։ Դավիթ Հակոբյանի հետ աշխատող հոգեբան՝ Սյուզաննա Մարկարյանը հայտնեց, որ նա հոգեկան առողջության հետ կապված խնդիր չունի։Ծայրահեղ քայերի դիմում է միայն իր խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։


Աղբյուր՝ Armdaily.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->