>


Անկրկնելի շոկոլադե բիսկվիթ՝ պատրաստվող եռման ջրով․․․

Բիսկվիթը շատ համեղ է, նուրբ և հեշտ պատրաստվող: Այն շքեղ հիմք կդառնա ցանկացած տորթի համար:











Անհրաժեշտ բաղադրիչներ.


  • ձու՝ 4 հատ
  • շաքարավազ՝ 140գ
  • աղ՝ մի պտղունձ
  • ալյուր՝ 110գ
  • կրախմալ՝ 20գ
  • փխրեցուցիչ՝ 2թ.գ.
  • կակաո-փոշի՝ 40գ
  • ձեթ՝ 100գ
  • եռման ջուր՝  80մլ

Похожее изображение



Պատրաստման եղանակ.


  • Վերցնում ենք ձուն, առանձնացնում սպիտակուցներն ու դեղնուցները: Դեղնուցի վրա լցնում ենք շաքարավազի կեսը և հարում 2 րոպե: Ավելացնում ենք ձեթը և մաղելով լցնում ենք կակաոն: Խառնում ենք՝ մինչ միասեռ զանգված ստանալը: Ստացված զանգվածին լցնում ենք եռման ջուր և կրկին խառնում:
  • Առանձին տարայի մեջ խառնում ենք ալյուրը, կրախմալը և փխրեցուցիչը: Մաղելով լցնում ենք դեղնուցային զանգվածին և կրկին խառնում ենք հարիչով:
  • Սպիտակուցի վրա լցնում ենք աղ և մնացած շաքարավազը: Հարում ենք՝ մինչ խիտ զանգված ստանալը: Հետո զգուշորեն լցնում ենք շոկոլադե զանգվածի մեջ և գդալով խառնում:
  • Ջեռոցի տապակը թխելու համար նախատեսված թղթով ենք ծածկում և լցնում ենք խմորը:
  • Դնում ենք 170 աստիճան տաքացրած ջեռոցը, թխում ենք մոտ 25-30 րոպե:

Идеальный ШОКОЛАДНЫЙ бисквит ☆ САМЫЙ ПРОСТОЙ классический РЕЦЕПТ - YouTube

Բարի ախորժակ…


от admin

-->