>

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային պաշտոն զբաղեցնող Երևանի քաղաքապետարանի «Թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲ ընկերության վիրաբույժ Ա.Չ-ն իր մտերիմ Ն.Ն-ի օժանդակությամբ վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերած Տ.Մ-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է` առանց




Քոչարյանի զոհերը

պատվաստվելու Տ.Մ-ին «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ սերտիֆիկատ տրամադրելու, իսկ այնուհետև երկու դեղաչափով պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկությունները ՀՀ-ում էլեկտրոնային առողջապահական միասնական «ArMed.am» համակարգում զետեղելու համար 2021 թվականի օգոստոսի 16-ին պահանջել է ապօրինի վարձատրություն, որից հետո` 2021 թվականի օգոստոսի 19-ին, իր աշխատասենյակում Տ.Մ-ից ստացել է նախապես պայմանավորված գումարը՝ միաժամանակ պայմանավորվելով վերջինիս հետ ևս ապօրինի վարձատրություն ստանալ՝ իբրև պատվաստանյութի երկրորդ





չափաբաժինը ներարկվելու և պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային համակարգ մուտքագրելու համար հաջորդ այցելության ժամանակ, ինչից հետո հրահանգել է նույն պոլիկլինիկայի բուժքույր Գ.Գ-ին կազմել, հաստատել և իր ստորագրությամբ վավերացնել բովանդակությամբ կեղծ` «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ սերտիֆիկատը, որը վերջինս կազմել և օգտագործելու նպատակով հանձնել է Տ.Մ-ին:

2021 թվականի օգոստոսի 19-ին ապօրինի վարձատրության գումարը ստանալուց անմիջապես հետո հանցավոր խմբի անդամները բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Ա.Չ-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ստացված ապօրինի վարձատրության գումարը, իսկ Տ.Մ-ի մոտ հայտնաբերվել է «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ կեղծ սերտիֆիկատը:


Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա.Չ-ն և Ն.Ն-ն ձերբակալվել են, իսկ Գ.Գ-ի և Տ.Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջիններս որպես կասկածյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:



Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում առկա նույնաբնույթ կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ, այդ կապակցությամբ ցուցաբերելու է առավել անհանդուրժողական մոտեցում և հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ՝ նկատի ունենալով նաև այն, որ համավարակի դեմ պատվաստման գործընթացն ուղղված է հենց հիվանդության տարածման կանխարգելմանը:

Сообщение «Covid-19» համավարակի դեմ պատվաստման սերտիֆիկատ՝ առանց պատվաստվելու․ Ձերբակալվել է հայտնի վիրաբույժ появились сначала на MediaNews.


от admin

-->