>


Տնական թթվի ավելի պարզ բաղադրատոմս չեք հանդիպել։ Որպեսզի պատրաստեք առանց քացախի ու շաքարավազի թթու վարունգ, պետք է ընդամենը 10 րոպե։ Ընդ որում ոչ մի հոգնեցնող ստերիլիզացիա։

Նշված բաղադրիչները նախատեսված են 3լ բանկայի համար։

Ըստ բաղադրատոմսի՝ թթու վարունգները պետք է պահել մութ սառը տեղում։ Եթե չունեք նկուղ, բանկան 3 օր թողեք սենյակային ջերմաստիճանի ներքո։ Հետո եռացրեք աղաջուրը ու նորից լցրեք բանկայի մեջ։ Հերմետիկ փակեք ու պահեք։










соленые огурцы без уксуса

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • վարունգ՝ 1,5կգ
  • սխտոր՝ 1 հատ
  • աղ՝ 1ճ․գ․
  • սև հատիկավոր պղպեղ՝ 5 հատ
  • դափնետերև՝ 4 հատ
  • բալի տերև՝ 3 հատ
  • հաղարջի տերև՝ 3 հատ
  • ծովաբողկի տերև՝ 3 հատ
  • սամիթի ծաղիկներ՝ 2 հատ

Պատրաստման եղանակ․



Բանկայի մեջ դնել տերևները, սամիթն ու դափնետերևը։


Լվանալ վարունգներն ու կտրել եզրերը։ Սեղմելով դասավորել բանկայի մեջ, ավելացնել պղպեղն ու սխտորը։

подготовка банки



Մի քիչ սառը ջրի մեջ լցնել աղը, խառնել՝ մինչ համասեռ հեղուկ կստացվի, լցնել բանկայի մեջ։ Մինչ եզրերը սովորական ջուր լցնել։

Փակել բանկան պլաստմասե կափարիչով և ուղարկել նկուղը։

закрытые банки

Եթե սիրում եք կծու, կարող եք պղպեղ կամ ավելի շատ սխտոր ավելացնել։

закрытые банки

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->