>

Կորել է կապը ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանի հետ․ Նախնական տեղեկություններով հայտնվել է ադրբեջանական կողմում









Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։




Նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։

Сообщение Կորել է կապը ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանի հետ․ Նախնական տեղեկություններով հայտնվել է ադրբեջանական կողմում появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->