>


Մի տղամարդ երկար տարիներ աշխատում էր շինարարության ոլորտում՝ որպես խմբի աշխղեկ։ Ամբողջ կյանքում տներ էր կառուցում, բայց երբ ծերացավ, որոշեց գնալ թոշակի։

Ես դուրս եմ գալիս աշխատանքից, — ասաց նա իր գործատուին, —գնում եմ թոշակի։ Կնոջս հետ թոռներիս կպահեմ։

Տնօրենը շատ էր գնահատում նրա կատարած աշխատանքը ու խնդրեց տղամարդուն․




Քոչարյանի զոհերը






-Ընկերս, արի այսպես անենք․ վերջին տունն էլ կառուցում ես ու քեզ ճանապարհում ենք թոշակի։ Լավ պարգևավճար կստանաս ու կգնաս։

Притча о Прорабе – Telegraph

Աշխղեկը համաձայնում է։ Նոր նախագծին համաձայն՝ նա պիտի տուն կառուցեր փոքր ընտանիքի համար․ ու նորից սկսվեց շինանյութի որոնումներ, ստուգումներ․․․



Տղամարդը շտապում էր, քանի որ չէր համբերում, թե երբ է վերջապես հանգտանալու։ Մի տեղ կիսատ էր անում, էժան նյութեր գնում, քանի որ դրանք ավելի շուտ էին առաքում․․․

Նա զգում էր, որ վատ է կատարում աշխատանքը, բայց ինքն իրեն սփոփում էր նրանով, որ դա վերջին գործն է։ Երբ շինարարությունն ավարտվց, նա կանչեց տնօրենին։ Վերջինս նայեց ու ասաց․




Գիտես, սա քո տունն է։ Վերցրու բանալին ու ընտանիքիդ հետ միասին արի այստեղ ապրիր։ Բոլոր փաստաթղթերն արդեն ձևակերպված են։ Սա մեր ընկերության կողմից քեզ նվեր է՝ երկար տարիների քրտնաջան աշխատանքի դիմաց։

Թե այդ պահին ինչ ապրեց տղամարդը՝ միայն ինքը գիտի։ Նա ամոթից կարմրել էր, իսկ կոլեգաները ուրախ ծափահարում էին, շնորհավորում։ Բոլորը կարծում էին՝ թե նա ուղղակի շռայլ նվերից է ամաչում, իսկ իրականում ամոթից գետինն էր ուզում անցնել՝ իր արածների պատճառով։ Նա գիտակցում էր, որ այժմ տան բոլոր թերությունները՝ իր խնդիրն են, ու ինքը պիտի ապրի միակ վատ կառուցած տան մեջ․․․

Жил-был прораб. Всю жизнь он строил дома, но стал стар и решил уйти на пенсию. #55654366 | Every News

Իրականում մեզանից շատերն են նման այդ աշխղեկին։ Մենք մեր կյանքը կառուցում ենք այնպես, ինչպես աշխղեկն էր անում թոշակի գնալուց առաջ։ Մենք ջանքեր չենք գործադրում, համարելով՝ որ շինարարության արդյունքը այնքան էլ կարևոր չէ։ 

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->