>

Օգոստոսի 23-ին Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը։




Քոչարյանի զոհերը

«Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջայց իրականացրեց՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը:





Կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տարբեր տարիների պատերազմների մասնակիցների հիմնական ցանկությունը լիարժեք ապաքինումն էր:


Արմեն Մուրադյանը նշեց, որ կենտրոնում բուժում ստացածներից շատերը սեփական կամքի ուժի եւ բուժանձնակազմի ամենօրյա ջանքերի շնորհիվ հրաժեշտ են տվել անվասայլակին, շատերն էլ՝ նորից քայլել են սովորել:

ԱԺ նախագահին հետաքրքրեց զինծառայողների համար նախատեսված գրադարանը, որը հարուստ էր նաեւ մասնագիտական գրականությամբ:



ԱԺ նախագահը կարեւորեց կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները՝ շեշտելով, որ կենտրոնում իմաստավորվել է «վերականգնողական» բառը՝ բուժելուն զուգահեռ ցանկացողներին նոր մասնագիտություն սովորեցնելով:

Հրաժեշտ տալով հայրենիքի պաշտպաններին՝ ԱԺ նախագահը խոստացավ որոշ ժամանակ անց կրկին այցելել՝ տեսնելու այդ ընթացքում գրանցած հաջողությունները»:

Сообщение Ալեն Սիմոնյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն появились сначала на MediaNews.


от admin

-->