>


Ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը հայտնել է, որ առաջիկայում Թուրքիային S-400 զենիթահրթիռային համակարգերի նոր խմբաքանակի մատակարարման պայմանագիր կկնքվի։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։








Միխեևը ընդգծել է, որ այս ուղղությամբ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակվում են և արդեն եզրափակիչ փուլ են հասել։ Ձեռք բերված պայմանավորվածությունները առաջիկայում կպա,տոնականացվեն։


Մինչ օրս Թուրքիան Ռուսաստանից S-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգերի 4 մարտկոց է գնել։ Նոր գործարքի արժեքը, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, կկազմի 2․5 մլրդ դոլար։



Կողմերի միջև S-400 համակարգերի առաջին առքուվաճառքի պայամանագրով նախատեսված մատակարարարումը ռուսական կողմն իրականացրել է նախատեսված ժամկետից ավելի վաղ։Առաջին խմբաքանակի առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Թուրքիային վերապահվել է S-400 ՀՕՊ համակարգերի գնման նախապատվության իրավունք։

Сообщение Ռուսաստանը Թուրքիային կվաճառի S-400 ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակ появились сначала на MediaNews.


от admin

-->