>

Շnւշիի շրջшնի Լիսшգпր գյпւղից իրшրшմերժ տեղեկпւթյпւններ են ստшցվпւմ

Շուշիի շրջանի Լիսագոր գյուղի սահմանները հսկվում են Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից, կան նաև ռուս խաղաղապահներ։ Լիսագորի սահմաններից ՊԲ զինծառայողներին չեն հեռացրել։

Այս մասին Lragir. am-ի հետ զրույցում ասաց Լիսագորի համայնքապետ Գագիկ Նասիբյանը։




Քոչարյանի զոհերը

«Լիսագորում նման խնդիր չունենք, այստեղ սահմանները հստակ որոշած են՝ որտեղ պետք է հայ զորքը պահի, որտեղ պետք է ռուս խաղաղապահները վերահսկողություն կատարեն»,- ասաց նա։





Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն և Եղցահող գյուղերի սահմաններն այլևս չեն հսկվում Պաշպանության բանակի զինծառայողների կողմից։ Համայնքների ղեկավարներն ահազանգել էին, որ անվտանգության հետ կապված խնդիրներ են առաջանում գյուղերում։

Լիսագորի համայնքապետի խոսքով՝ իրենց գյուղում իրավիճակը կայուն է, արտառոց դեպքեր չեն գրանցվում։ Լիսագորում ներկայում ապրում է 17 ընտանիք։ Գյուղապետի խոսքով՝ նախքան պատերազմը գյուղում բնակվում էր 27 ընտանիք։


«Մի մասը չեն վերադարձել, բնակարանների հետ կապված մի քիչ հարցեր կան, հնարավոր չէ բնակարանները վերաբնակեցնել, քանի որ վթարային վիճակ է։ Պետական ծրագրերով բնակարանները վերանորոգվում են, բնակիչներն էլ ժամանակի ընթացքում կվերադառնան իրենց բնակավայրեր։ Կգան, ովքեր չեն եկել, իրենք էլ կվերադառնան, ուղղակի ժամանակի հարց է»,- հավելեց նա։

Անդրադառնալով անվտանգության հարցերին՝ Գագիկ Նասիբյանն ասաց․ «Մեզ մոտ հայկական դիրքերը պատերազմցի հետո ոնց եղել են, մինչև հիմա կան։ Ռուսական դիրքերում էլ վերահսկողությունն իրենք իրենց մասով են իրականացնում։

Մեր բանակը կանգնած է։ Ադրբեջանցիները գյուղի սահմաններից մոտավորապես 300-500 մետրի վրա են։ Անվտանգային հարցերը միշտ էլ եղել են ու լինելու են, բայց մենք հարմարվում ենք այդ իրավիճակին»։



Նա նշեց, որ Լիսագորից հայկական զորքերը հանելու մասին տեղեկություն չկա։

«Եթե իրենք որոշեն, եթե ռուսը որոշի, որ պիտի հանվի, բնականաբար հանվելու է։ Լիարժեք անվտանգության հույս ոչ մի դեպքում էլ չի կարա լինի, ուղղակի եթե որոշում են, որ պետք է հանեն, ով նման որոշում է կայացնում, ինքը պիտի պատասխանատու լինի անվտանգության համար։

Եթե ասեմ, որ զորքերը հանելուց հետո անվտանգության խնդիր չի լինի, նման բան չկա։ Ես դեռ չգիտեմ՝ եթե իրենք զորքը հանում են հայկական գյուղերից, իրենք ինչ մտադրությամբ են հանում ու ինչ գործողություններ կարող են լինել»,- նշեց համայնքի ղեկավարը։

Ըստ Նասիբյանի՝ համայնքների բնակիչների ցանկությունն այն է, որ իրենց անվտանգությունը որոշ տոկոսով ապահովվի։ «Դա կլինի հայ զորքի կողմից, թե ռուս խաղաղապահների կողմից, բացարձակ նշանակություն չունի»,- հավելեց նա։

Сообщение Շnւշիի շրջшնի Լիսшգпր գյпւղից իրшրшմերժ տեղեկпւթյпւններ են ստшցվпւմ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->