>


19 տարեկանից մի կնոջ տանը սենյակ էի վարձում, տանտիրուհու հետ լավ հարաբերությունն ունեինք, իսկ 2 ամիս անց․․․

Այնպես ստացվեց, որ 19 տարեկանում սկսեցի վարձով ապրել․ մի միայնակ կնոջ տանը սենյակ վարձեցի։ Տանտիրուհու հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ էինք, և արդեն 2 ամիս անց մենք սկսեցինք բարեկամների պես ապրել։

Мальчик, которого 10 лет удерживали в секс-рабстве, все это время ...




Քոչարյանի զոհերը






3 տարվա ընթացքում այդ կինն այդպես էլ չավելացրեց տան վարձը՝ չնայած նրան, որ ամբողջ քաղաքում այդքան ցածր գնով սենյակ գտնել հնարավոր չէր։ Տանտիրուհու հետ ընդհանուր կենցաղ ունեինք, միասին մաքրում էինք տունը, պատրաստում, ես խնամում էի նրան, երբ հիվանդ էր, նա էլ՝ ինձ էր խնամում։

Երբ ծանոթացա ապագա ամուսնուս հետ, տիկին Գայանեն և ուրախ էր, և տխուր։ Նա չէր ուզում, որ հեռանամ իր տնից։ Լացում էր, խնդրում, որ իր հետ ապրենք։ Մենք նույն շենքում բնակարան վարձեցինք, որ կարողանանք հաճախ հանդիպենք։

Как снять квартиру, чтобы не обманули: 13 правил для арендаторов




2 տարի անց ծնվեցին մեր զույգ բալիկները, տիկին Գայանեն ինձ շատ էր օգնում, երեխաներիս պաշտում էր, նրանց հարազատ թոռնիկ էր համարում։



Նա ինձ շատ բան սովորեցրեց, օգնեց․․․

Ես ու ամուսինս էլ տիկին Գայանեի ծննդյան օրը նվեր արեցինք նրան․ 2 շաբաթով ուղարկեցինք հանգստյան տուն, իսկ այդ ընթացքում նորոգեցինք նրա խոհանոցը։

Խոսքերով հնարավոր չէ նկարագրել, թե նա որքան երջանիկ էր․․․

Ամուսինս մանկատանն է մեծացել, իսկ ես երբեք տատիկ չեմ ունեցել։ Տիկին Գայանեի հետ մենք իսկական ընտանիք էինք դարձել։

12 տարի ապրեցինք կողք կողքի։ Նա մшհացավ 86 տարեկանում։ Հետո իմացանք, որ նա մեզ է կտակել իր բնակարանը։ Երևի ես պիտի գտնեի նրա միակ հարազատին՝ քրոջ թոռանը, բայց չեմ ուզում։ Մեզ նույնպես պետք է տունը, չէ որ վարձով ենք ապրում։ Բացի այդ, այս տարիների ընթացքում տիկին Գայանեի մասին ոչ ոք չհիշեց, այդ աղջիկը նրան ընդամենը 3 անգամ է այցելել, հիմա ինչու պիտի տունը տամ նրան․․․ Մենք և արժանի ենք դրան, բայց միևնույն ժամանակ ամաչում եմ։


от admin

-->