>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացնում է կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը։





Ըստ նրա՝ 2020-ին առաջացած ճգնաժամի ժամանակ կառավարման խորհրդարանական համակարգը ի ցույց է դրել իր ոչ կենսունակությունը․ «7 անգամ պիտի չափենք ու մեկ անգամ կտրենք՝ կառավարման համակարգը փոխելու որոշում կայացնելուց առաջ, որովհետև կարող է պարզվել, որ կառավարական կիսանախագահական համակարգի առանձնահատկություններն են գործարկել այն թափանիվը, որը հանգեցրել է փակուղու։ Սա չեմ ասում որպես պնդում կամ համոզմունք, այլ որպես շատ կարևոր նյութ՝ մտածումների համար»։





Փաշինյանի խոսքով՝ վերջին ժամանակաշրջանում գործող Սահմանադրությամբ նախատեսված մեխանիզմների գործունակության հետ կապված մի շարք հարցերն են առաջացել, որոնք պատասխանի կարիք ունեն։ Նա հիշեց Գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակը։

Կառավարությունը հանրային-քաղաքական շրջանակների հետ քննարկումներ է սկսելու նոր Սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների ընդունման նպատակահարմարության հարցը որոշելու համար:


«Ի տարբերություն ՔՊ-ի նախընտրական ծրագրի՝ կառավարության ծրագրում սահմանադրական փոփոխությունների թեման շատ կոնկրետ ձևակերպված չէ։ Սա պատճառաբանվում է նրանով, որ սահմանադրական փոփոխությունների հարցը տարբեր բովանդակություններով առկա է բազմաթիվ քաղաքական ուժերի օրակարգում և սա մի թեմա է, որ նախ պետք է անցնի հանրային-քաղաքական քննարկումների փուլ և կառավարությունը չի ցանկացել կանխորոշող դիրքորոշում հայտնել այս հարցի կապակցությամբ»,-նշեց Փաշինյանը։



Վարչապետի խոսքով՝ հարցի քաղաքական պատասխանատվությունը ընկնում է գործող իշխանության վրա։

 

Сообщение Վարչապետը խոսել է նոր Սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների ընդունման նպատակահարմարության մասին появились сначала на MediaNews.


от admin

-->