>





«Այս տարի ոռոգման ոլորտում նկատելի և տեսանելի պրոբլեմներ ունեցանք»,- այս մասին այսօր խորհրդարանում Կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:





«Իհարկե, օպերատիվ կառավարման ռեժիմով կառավարության ներկայացուցիչները, ինչքանով որ հաջողվում է, փորձում են լուծել, բայց ես այսօր ուզում եմ այս ամբիոնից անել շատ կարևոր և ակնհայտ արձանագրում` ոռոգման այն համակարգը, ոռոգման այն կուլտուրան, որը գոյություն ունի ՀՀ-ում, այդ կուլտուրան 19-րդ դարի կուլտուրա է ու չի կարող գյուղատնտեսական ոլորտում ապահովել զարգացում»,- ասաց վարչապետը և հստակեցրեց,որ կառավարությունը շատ կարևոր դերակատարում ունի այդ կուլտուրան փոխելու հարցում. «Մենք առաջարկում ենք հետևյալը, որ այն տնտեսությունները, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, առաջիկա հինգ տարիների համար մենք կփոխհատուցենք 100 տոկոսով նրանց ջրի վարձավճարը»:




Փաշինյանը նշեց, որ այսպես կառավարությունը պետական միջոցների խնայողություն է իրականացնելու:

Сообщение «Այսօր ուզում եմ այս ամբիոնից անել շատ կարևոր և ակնհայտ արձանագրում…».Նիկոլ Փաշինյան появились сначала на MediaNews.


от admin

-->