>

Լրջագույն մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ ՌԴ խաղաղապահների դեմ Ադրբեջանում հուժկու հակաքարոզչություն է գեներացվում և գործողություններ են արվում։ Այս մասին ԱԺ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Եվ կարծում եմ՝ ադրբեջանական դատարանների կողմից մեր գերեվարված քաղաքացիներին երկար տարիների ազատազրկման դատապարտելու փաստը նաև ՌԴ խաղաղապահ ուժերին և ՌԴ խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու նպատակ ունի։ Խնդիրն այն է,








Քոչարյանի զոհերը

որ Ադրբեջանի դատարանների կողմից երկար տարիների ազատազրկման դատապարտված Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո,


այսինքն՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո՝ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտիներում։



Եթե այս փաստը համադրում ենք այն իրողության հետ, որ Ադրբեջանը մինչև օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում կայունության ու խաղաղության դեմ իրականացվող գործողությունների շարք է»,- ասաց Փաշինյանը։

 


от admin

-->