>

Այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագիրը:




Քոչարյանի զոհերը

Անդրադառնալով սոցիալական ապահովության ոլորտին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը պետք է հավասարեցնել համապատասխանաբար սպառողական և պարենային զամբյուղների արժեքներին»:





Նրա խոսքով՝ նվազագույն աշխատավարձը սահմանվել է 85 հազար դրամ. «Մենք ստանձնել ենք վերացնել ծայրահեղ աղքատությունը:


Ծայրահեղ աղքատությունը դարակազմիկ խնդիր չէ. պրոբլեմը միջոցները ճիշտ ժամանակին, ճիշտ չափով շահառուներին հասցնելն է:

Աղքատությունը հնարավոր չէ հաղթահարել ուղղակի մարդկանց դրամական աջակցություն տալով: Մեր քաղաքական գիծն էն չի, որ մարդուն հաց տանք ու հետո նկարվենք, ասենք՝ տեսեք, մենք մարդուն հաց ենք տալիս: Այսպես մենք մարդուն շարունակում ենք պահել աղքատության մեջ: Մեր խնդիրն է, որ մարդն իր աշխատանքի միջոցով արժանապատվորեն աղքատությունից դուրս գա»:



Վարչապետը նշեց, որ առաջիկա 5 տարում նախատեսվում է արդիականացնել 50 առողջապահական հաստատություն:

Խոսելով ժողովրդագրության մասին՝ Փաշինյանն արձանագրեց, որ 2021 թվականի առաջին 6 ամիսների տվյալներով, նախորդ տարվա տվյալների համեմատ, ունենք 950-ով ավելի երեխաների ծնունդ:

Сообщение «Մեր քաղաքական գիծը մարդուն հաց տալը և նկարվելը չէ…». Փաշինյանը՝ աղքատության վերացման մասին появились сначала на MediaNews.


от admin

-->