>


«Հակամարտության ողջ ընթացքում հազարավոր գլուխ անասուններ են հափշտակվել, հարյուրավոր քրգործեր են հարուցվել, որոնց մի մասը չի բացահայտվել, հազարավոր տներ, ենթակառուցվածքներ են վնասվել: Երբ մենք խոսում ենք տարածաշրջանում խաղաղ դարաշրջան բացելու մասին, խոսում ենք ձեր առաջ քաշած օրակարգը սպասարկելու մասին»,- ի պատասխան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցի ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:








Քոչարյանի զոհերը

Վարչապետը պատգամավորին խորհուրդ տվեց այցելել Տավուշի մարզի Այգեպար գյուղ՝ իմանալու համար, թե ինչպես են իրենք վերականգնում մարդկանց գույքային վնասները. «Այն 30 տարի անընդհատ գտնվել է գնդակոծությունների ներքո, և այսօր այդ գյուղը կտեսնեք բոլորովին այլ վիճակում»:


Պատգամավորն անդրադարձավ նաև լրագրողների գործունեության սահմանափակմանը Ազգային ժողովում, ինչին վարչապետը արձագանքեց. «Կառավարությունը պարտավոր է աննախադեպ իրավիճակներին անդրադառնալ աննախադեպ քայլերով: ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու լրատվամիջոցների իրական շահառուների մասին, որպեսզի հստակ բաժանարար գծեր լինեն և հստակ լինի՝ որևէ լրագրող լրագրողական գործունեությա՞մբ է զբաղվում, թե՞ քաղաքական որոշակի շրջանակի կամ ֆրակցիայի ներկայացուցիչ է: Ես թույլ չեմ տալու, որ ժողովրդավարությունը դառնա ամենաթողության համար որպես պատշաճ հարթակ»:



Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցը:

Сообщение «Պետք է հստակ լինի՝ լրագրողը իր գործունեությա՞մբ է զբաղվում, թե՞ քաղաքական որոշակի շրջանակի կամ ֆրակցիայի ներկայացուցիչ է…». Փաշինյանը՝ Թագուհի Թովմասյանին появились сначала на MediaNews.


от admin

-->