>

 









«Բանակցային ողջ ընթացքում հայկական պատվիրակությունը երբեք չի վիճարկել պարոն Աբրահամյանի կողմից հիշատակվող տարածքների Ադրբեջանին վերադարձնելու անխուսափելիությունը»,- ի պատասխան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցի ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այսօր Արցախի 70 տոկոսի կորսման մասին են խոսում նրանք, որոնք կամ որոնց ծնողները հենարան են դարձել 2010թ. Վարչատարածքային բաժանման մասին օրենքի քննարկմանը. «Ոչ, էդ ձեր հիշատակած 70 տոկոսի 80 տոկոսը դուք ձեր օրենքներով ընդունել եք որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, դուք եք ընդունել, ուրիշ որևէ մեկը չի ընդունել: Ես այստեղից հնչեցնելու եմ անհերքելի փաստեր»:


Վարչապետը խնդրեց դուրս գալ նախընտրական դիսկուրսից:



Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցը:

Сообщение «Ձեր հիշատակած Արցախի կորսված 70%-ից 80%-ը դուք ընդունել եք որպես Ադրբեջանի անբաժանելի մաս.Ես այստեղից հնչեցնելու եմ անհերքելի փաստեր…».Նիկոլ Փաշինյանը Տիգրան Աբրահամյանին появились сначала на MediaNews.


от admin

-->