>


«Ես սխալ եմ արել, որ 2018 թվականին ողջ ժառանգված բանակցային բովանդակությունը չեմ հրապարակել: Բայց այս ամբիոնից այդ մասին եղել է նաև հայտարարություն Սերժ Սարգսյանի կողմից 2018թ. ապրիլի 17-ին»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցի ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:








Քոչարյանի զոհերը

«Մենք մինչև վերջին վայրկյանը կռիվ ենք տվել, և ժողովուրդը այժմ մեզ դատել է. չգիտեմ՝ մե՞ղմ է վարվել, թե՞ սրանով պատժել է մեզ»,- նշեց վարչապետը և առաջարկեց չտալ հարցեր, որոնց պատասխանը ընտրություններով տրվել է. «Ես առաջարկում եմ ձևակերպել օրակարգը և գնալ առաջ: Կձևավորվի քննիչ հանձնաժողով, և ձեր տված փունջ հարցերին պատասխան կտրվի: Դուք հարցնում եք՝ մեղավոր եմ, թե ոչ. այո, մեղավոր եմ, այո, պատասխանատու եմ: Այդ պարտությունը, այո, իմ օրոք է եղել, իսկ ես էստեղ կանգնած եմ ՀՀ քաղաքացիների որոշման արդյունքում»:


Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրին հավանություն տալու հարցը:



Сообщение «Ես սխալ եմ արել, որ 2018 թվականին ողջ ժառանգված բանակցային բովանդակությունը չեմ հրապարակել…». Նիկոլ Փաշինյան появились сначала на MediaNews.


от admin

-->