>


Ես ու ամուսինս միասին ենք արդեն 15 տարի։ Բոլորս էլ ադեկվատ մարդիկ ենք, վատ չենք ապրում։ Երբեմն վիճում ենք, ինչպես և բոլոր զույգերը, սակայն դա հազվադեպ է տեղի ունենում։ Ունենք երկու երեխա՝ աղջիկ և տղա։ Աղջիկս 13 տարեկան է, որդիս՝ 4։ Ապրում ենք բոլորս միասին՝ ամուսնուս ծնողների հետ։




Քոչարյանի զոհերը

Հունիսին ծննդյանս օրն էր, լրացավ 35 տարեկանս։ Որոշեցինք նշել քաղաքից դուրս՝ բնության գրկում։ Վեր կացանք առավոտյան, հավաքվեցինք ու գնացինք։






Ամուսինս այնտեղ ինձ մի տոպրակ տվեց՝ ասելով, որ նվերս է։ Երբ բացեցի, շոկ ապրեցի․ մեջը սրբիչների հավաքածու էր։ Չեմ ասի, որ ոգևորված էի, բայց դե, միևնույնն է, շնորհակալ էի։




Լավ հանգստացանք ու ետ դարձանք։ Եվ ահա 7 օր առաջ սկեսուրիս ծնունդն էր։ Ամուսինս նրա համար անակնկալ էր պատրաստել․ երբ սկեսուրս բացեց ծրարը, տեսանք, որ մեջը դեպի ծով ուղեգիր է։ Անկեղծ, նեղացա ամուսնուցս․ ինչու է նա ինձ համար սրբիչներ գնում, իսկ սկեսուրիս համար՝ 80 000 դրամ արժողությամբ ուղեգիր։



Что подарить бабушке от внучки - оригинальные и полезные подарки

Երևի սկեսուրս նկատեց, թե ինչ զգացի այդ պահին։ Իսկ երբ իմ սենյակում էի, նա եկավ ու առաջարկեց, որ միասին մեկնենք։ Ասաց, որ հավաքած գումար ունի, ու մենք բոլորից գաղտնի նույն ուղեգրից կգնենք։ Սկեսուրս ժամանակակից կին է, ու նրա հետ շատ հետաքրքիր է։ Դրա համար էլ իսկապես ուրախացա։

Արդեն ուղեգիրը գնել ենք, իրերը հավաքել։ Վաղը ամուսնուս փաստի առաջ ենք կանգնեցնելու․ դե թող իր արձակուրդը վայելի երեխաների հետ, իսկ մենք էլ կմեկնենք դեպի ծով։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->