>


Տարածքը անպետք իրերից ու աղբից ազատելը չափազանց կարևոր գործընթաց է, անգամ եթե ձեր առաջ եկամուտն ավելացնելու նպատակ չեք դրել։ Բոլոր նրանք, ովքեր անցել են գումարի էներգիայի վերաբերյալ կուրսեր, գիտեն, որ դրանց մեծամասնության հանձնարարություններից մեկն է աղբից ազատվելը։

Ահա մի քանի բան, որոնք իրական խոչընդոտ են ֆինանսական էներգիայի համար

Անկողնային պարագաներ










Ինչպես ստուգել՝ արդյոք հարգում եք ինքներդ ձեզ թե ոչ։ Նայեք ձեր քնելու վայրին։ Ըստ վիճակագրության՝ մարդ քնում է տարեկան մոտ 120 օր։ Այսինքն նրա կյանքի մեծ մասն անցնում անկողնում։ Որքանով է այն հարմար, արդյոք բարձն ու մյուս պարագաները որակյալ են։

Եթե սավանը, բարձի երեսները ձգված են, գունաթափ եղած, առավել ևս ծածկված են գնդիկներով և լաքաներով, գցեք դրանք աղբը՝ առանց ափսոսելու։ Հավատացեք, դուք արժանի եք օրական 8 ժամ հարմար ու մաքուր մահճակալի մեջ քնելու։




Այն բոլոր իրերը, որոնք ստացել եք այնպիսի մարդկանցից, ում հետ վատ հարաբերություններ ունեք

Սկեսուրի կողմից նվեր, ում տանել չեք կարողանում, նախկին ամուսնու գնած ժամացույցը․․․ Եթե մի մարդ ձեզ տխրեցրել է, և նրա մասին մտածելիս տհաճ գացում եք ապրում, արժե տնից վերացնել նման առարկաները։



Այս շարքում են նաև այնպիսի նվերները, որոնք վերցրել եք միայն տվյալ մարդուն չնեղացնելու համար․ օրինակ, աշխատավայրում բոլորին բաժակներ են նվիրել մարտի 8-ի կապակցությամբ, բայց դրանք ձեզ դուր չեն գալիս։

Եվ վերջինը․ փոշի հավաքող իրեր, որոնք ուրախություն չեն բերում

Կարճ ասած, այն ամենը, ինչ չեք օգտագործում։ Օրինակ, 15 տարի առաջ ծովից բերված խխունջը, որն արդեն վաղուց ոչ մի էմոցիա չի հաղորդում։

Հետևեք տվյալ խորհուրդներին և կտեսնեք, որ ձեր կյանքը զգալիորեն փոխվել է դեպի լավը։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->