>

44-օրյա պատերազմում զոհված, պայմանագրային զինծառայող Հովհաննես Խաչատրյանի որդիները նոր բնակարանում են ապրելու։ Ամուսնության 7 տարիների ընթացքում նախ հայրական տնակում են ապրել, ապա վարձակալած, սեփական տնակն անգամ չեն ունեցել:




Քոչարյանի զոհերը

Ընտանիքն ընդգրկվել է բարեգործական ծրագրի շահառուների ցանկում: Նոր տանն են ապրելու և մեծանալու հայրենիքի երկու պաշտպանները՝ Հովհաննեսի որդիները։ Հովհաննես Խաչատրյանը 9 տարի ծառայել է հայրենիքին ու մինչև վերջ կռվել՝ պահելով իրեն վստահված դիրքը։





Երկու սենյակնոց բնակարանը կահավորված է, սա նաև բարերաների ցանկությունն է եղել։ Նոր բնակարան գնելու համար հնարավորություններն ու միջոցները չեն բավարարել նաև պայմանագրային զինծառայող Արա Մկրտչյանի բազմանդամ ընտանիքում։ 10 տարի ապրել են տնակում:


2020-ի նոյեմբերի 9-ին է ծնվել Արայի դուստրը՝ փոքրիկ Ռոզան։Փոքրիկի հայրը զոհվել է ծնունդից 6 օր առաջ:

Արա Մկրտչյանի և Հովհաննես Խաչատրյանի բազմանդամ ընտանիքներին Մուշ 2/2 թաղամասում բնակարանները գնվել են ամերիկահայ բարերար Մանուշ Մամյանի, Armenian Fund, Ժոզեֆ և Ալիս Դորյաններ հիմնադրամների միջոցներով: 5 տարի ընտանքիներն անվարձահատույց կտնօրինեն բնակարաննները, հետո հիմնադրամները դրանք սեփականության իրավունքով կնվիրեն զոհված զինծառայողների ընտանիքներին։ Շահառու ընտանիքների ընտրության հարցում որոշիչ են եղել մի քանի գործոններ:



Նոր բարեգործական ծրագրերը կրկին ուղղվելու են վիրավոր և զոհված զինծառայողների ընտանքիներին: Բարեգործական հիմնադրամները պատրաստվում են Գյումրիում վերականգնողական և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոններ հիմնել:

 

Сообщение 44 օրյա պատերազմում զոհված գյումրեցի երկու զինծառայողների ընտանիքները բնակարանամուտ են տոնել появились сначала на MediaNews.


от admin

-->