>

Կшր Արցшխի հшրցի լпւծմшն шյլ տшրբերшկ․ Ալիևի նпր հшյտшրшրпւթյпւնը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Վլադանկա Անդրեևայի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մինսկի խումբը Հայաստանին «պատժելու» բազմաթիվ հնարավորություններ է բաց թողել:




Քոչարյանի զոհերը

Նա հիշատակել է Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու իր հայտարարությունները և նշել, որ նրանք ցանկանում էին հարցը լուծել «խաղաղ ճանապարհով»:





Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը մեղադրել է Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ երկրներից են՝ ասելով, որ եթե պատժամիջոցները ժամանակին կիրառվեին Հայաստանի դեմ և Հայաստանին համոզեին կամ ստիպեին հեռանալ Արցախից, պատերազմ չէր լինի։


Նա նշել է, որ պատերազմի պատասխանատվությունը նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների վրա է։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։



Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

 


от admin

-->