>

ՌԴ-ն չի ներքшշվի հшկшմшրտпւթյшն մեջ . Պпւտինը հրшպшրшկեց пրпշпւմը

Ուշադրությամբ հետևում ենք Աֆղանստանում ստեղծված իրավիճակին, բայց չենք խառնվի ու առավել ևս չենք ներառվի «բոլորը բոլորի դիմաց» զին-վшծ հшկшմшրտnւթյшն մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցությամբ համագումարի ժամանակ:




Քոչարյանի զոհերը

«Դուք գիտեք ինչպիսի դժվար, մտшհnգիչ իրավիճակ է այսօր ստեղծվել Աֆղանստանում: Մենք ուշադրությամբ հետևում ենք այդ իրավիճակին, ակտիվորեն գործակցում ենք ՀԱՊԿ մեր դաշնակիցների հետ:





Իհարկե, մենք չենք պատրաստվում խառնվել Աֆղանստանի ներքին գործերին, առավել ևս մեր զին-վшծ nւժերը ներքաշել «բոլորը բոլորի դիմաց» հшկшմшրտnւթյшն մեջ:

Այնտեղ, իմ կարծիքով, դա էլ տեղի է ունենում, որն այդ երկրում արդեն ձգվում է մի քանի տասնամյակ»,- նկատել է Պուտինը:


Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերն այս տարվա հոկտեմբերին կանցկացնեն

«Փոխազդեցություն-2021» զորավարժությունները: Այդ մասին այսօր հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Sputnik հարթակում առցանց ճեպազրույցի ժամանակ:

Ինչպես նշել է Զասը, նախատեսվում են նաև «Էշելոն-2021» նյութական և տեխնիկական աջակցության ուժերի, ինչպես նաև «Պոիսկ-2021» հետախուզական ստորաբաժանումների զորավարժություններ։



ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ զորավարժությունների թեմաները շատ արդիական են՝ կապված Աֆղանստանում առկա իրավիճակի հետ:

Կիրականացվեն անօրինական ռազմական կազմավորումների ոչնչացման վարժանքներ:

Անդրադառնալով Աֆղանստանում տիրող իրավիճակին, Զասը մտահոգություն է հայտնել, որ զինյալների դեմ դիմադրությունը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Նա միաժամանակ ընդգծել է, որ Տաջիկստան-Աֆղանստան սահմանը պահպանելու համար լրացուցիչ ուժերի, այդ թվում ՀԱՊԿ-ի ներգրավումը պարտադիր չէ:

ՀԱՊԿ անդամ երկրներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղղզստանը և Տաջիկստանը:

Сообщение ՌԴ-ն չի ներքшշվի հшկшմшրտпւթյшն մեջ . Պпւտինը հրшպшրшկեց пրпշпւմը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->