>


Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի կամ այսպես կոչված «Ֆիզգորոդոկ»-ի հարևանությամբ ապրող բնակիչները արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ թույլ չտալով տարածքում 12 հարկանի բնակելի շինության կառուցումը:








Քոչարյանի զոհերը

Ակցիաների ընթացքում ոստիկանների հետ բախումներ են եղել: 9 քաղաքացի բերման է ենթարկվել, 1-ը՝ հոսպիտալացվել: Բնակիչների հիմնական դժգոհությունն այն է, որ բարձրահարկ շենքը կարող է խաթարել 3-4 հարկանի շենքերով թաղամասի ճարտարապետական տեսքը: Բացի դրանից՝ նրանք նշում են, որ կհատվեն ծառերը, և կխախտվի նրանց առողջ միջավայրում ապրելու իրավունքը:


«Ֆիզգորոդոկի» բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել նաև Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով հանդիպում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, քանի որ օրեր առաջ շինթույլտվությունը նա է տվել: Ակցիային զուգահեռ՝ բնակիչներից մի քանիսը հանդիպել են քաղաքապետի խորհրդականի և այլ պաշտոնյաների հետ:



Сообщение «Ֆիզգորոդոկ»-ում շինարարությունը 2 օրով դադարեցվել է. քննարկումներ կլինեն появились сначала на MediaNews.


от admin

-->