>

Ով է Ռпբերտ Քпչшրյանին և Արմեն Չшրչյшնին կшլшնшվпրած դшտшվпր Ռուբիկ Մխիթшրյանը

Ինչպես հայտնի է ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու մասին։





Նշենք, որ դատախազությունը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին։





Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։


Նկատենք, որ Ռուբիկ Մխիթարյանը իր կայացրած որոշումներով առաջին անգամ չէ, որ հաճոյանում է իշխանությունների: Ինչպես հայտնի է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվել էր 2018թ. հուլիսի 27-ին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի որոշմամբ։

Օգոստոսի 13-ին այս որոշումը բեկանել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ արձանագրելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է։ Վճռաբեկ դատարանն էլ գործն ուղարկել էր Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։



Քոչարյանը երկրորդ անգամ կալանավորվել է 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ։

Եվ ահա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տարած դատավորը հերթական անգամ հաճոյացավ իշխանություներին եւ կալանքի տարավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի թիմի Հայաստան խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին:

Сообщение Ով է Ռпբերտ Քпչшրյանին և Արմեն Չшրչյшնին կшլшնшվпրած դшտшվпր Ռուբիկ Մխիթшրյանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->