>

Նոր մանրամասներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհից․ հայտնում է ԱԻՆ-ը

Օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։





Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։





Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 5000 քմ խոտածածկույթ։


Թարմացված․



Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 17 փրկարար ծառայող, «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 30 աշխատակից և Գառնի գյուղի մոտ 100 բնակիչ։

Сообщение Նոր մանրամասներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհից․ հայտնում է ԱԻՆ-ը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->