>

Ինչ է այսoր պլանավորել Փшշինյшնի թիմն իրшգпրծել ԱԺ-пւմ․ Ուշшգրшվ մшնրшմшuներ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունը նպատակ ունի ամեն գնով այսօր ավարտել ՀՀ կառավարության ծրագրի քննարկումը:

Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանական թեւը պետք է այնպես կազմակերպի, որպեսզի այսօր՝ մինչեւ օրվա ավարտ, ելույթներն ավարտվեն, ու արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես գա եզրափակիչ ելույթով:




Քոչարյանի զոհերը

Դրանից հետո իշխանական ֆրակցիան կկազմակերպի կառավարության ծրագրի քվեարկությունը, ու ամեն ինչ կավարտվի: Սա իշխանության ծրագիրն է, եթե, իհարկե, ամեն ինչ իրենց պլանավորածով գնա:





Բանն այն է, որ խորհրդարանական ընդդիմության անելիքները, ելույթները կարող են նորից հունից հանել իշխանության պատգամավորներին, ու ամեն բան պլանավորվածից դուրս գա, ինչպես դա եղավ երեկ` «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցի ժամանակ, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե ՊՊԾ-ն Մկրտչյանին պետք է ԱԺ դահլիճից դուրս հրավիրի:

Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանության մի քանի պատգամավորներ որոշել են որեւէ ձեւով «չհանդուրժել» Մկրտչյանի ելույթները ու ամեն ելույթի ժամանակ ռեպլիկներ բաց թողնել, վիրավորել, որպեսզի վերջինս այլեւս չհամարձակվի Նիկոլ Փաշինյանի հասցեին ինչ-որ բան ասել:


Այդ պատգամավորների գլխավոր «դերակատարը» ծովագյուղցի պատգամավոր Նարեկ Գրիգորյանն է, որը ԱԺ նիստերի ժամանակ, բացի կռիվ անելուց, ուրիշ որեւէ բանով աչքի չի ընկել:

Երեկ նույն կերպ Գրիգորյանը իրեն դրսեւորեց Մկրտչյանի հետ միջադեպի ժամանակ, որի ձեռքերը անվտանգության աշխատակիցները ոլորեցին ու դուրս հանեցին ԱԺ դահլիճից:

Կռվարարների շարքին են դասվում նաեւ Վաղարշակ Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը, Հրաչյա Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը:



Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացումը երեկ ուղեկցվում էր տարբեր ակցիաներով։

Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ կրկնում էր «ժողովրդավարություն», «ժողովրդի մանդատ» եւ այլ արտահայտություններ, բայց ԱԺ դահլիճում 30 տարվա ընթացքում շատ հազվադեպ են նման ակցիաներ իրականացվել, իսկ երեկ առնվազն երկու բողոքի ակցիա էր իրականացվում։

Մեկը խորհրդարանում հավատարմագրված լրագրողների ակցիան էր, որոնք բողոքում էին ԱԺ-ում ստեղծված նոր կարգերի դեմ, որոնցով ՀՀ անկախ պետության պատմության մեջ առաջին անգամ սահմանափակվել է լրագրողների տեղաշարժը խորհրդարանի շենքում։

Երկրորդ ակցիան իրականացնում էր ընդդիմությունը՝ իրենց կալանավորված գործընկերների նստատեղերին փակցնելով «քաղբանտարկյալներ» գրությունները»։

Сообщение Ինչ է այսoր պլանավորել Փшշինյшնի թիմն իրшգпրծել ԱԺ-пւմ․ Ուշшգրшվ մшնրшմшuներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->