>


Այս շերտավոր պիրոգը նման է մեծ խաչապուրիի: Եթե խմորի հետ աշխատելու ժամանակ չունեք, սակայն սիրում եք թարմ խաչապուրի, պատրաստման այս եղանակը դուր կգա ձեզ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.










  • ջուր՝ 1 բաժակ
  • կարագ կամ մարգարին՝ 200գ
  • ձու՝ 1 հատ
  • աղ՝ մի պտղունձ
  • շաքարավազ՝ 1թ.գ.
  • ալյուր՝ 700-800գ

միջուկի համար.

  • կաթնաշոռ՝ 200գ
  • պինդ պանիր՝ 300գ
  • ձու՝ 1 հատ
  • կանաչի՝ ըստ ցանկության
  • կարագ՝ 50գ

Этот слоеный пирог, как хачапури. Рецепт быстрого слоеного теста + вкуснейшая начинка из сыра! | Food dishes, Cooking recipes, Recipes

Պատրաստման եղանակ.

Գոլացնել ջուրը: Մարգարինը հալեցնել:




Խառնել ջուրը, հալեցրած մարգարինը, ձուն, աղը, շաքարավազն ու ալյուրը: Ալյուրն ավելացնել աստիճանաբար, քանի որ կարող է ավելի քիչ պահանջվել, քան նշված է: Խմորը շատ հեշտ է պատրաստվում, պետք է հունցել 5 րոպեից ոչ ավել:

Այնուհետև կաթնաշոռը խառնել քերած պանիրի հետ, ավելացնել ձուն, մի քիչ աղ՝ ըստ ճաշակի:



Խմորը բաժանել երկու կեսի, գրտնակել ալյուրոտ սեղանի վրա:

Տապակը ծածկել յուղաթղթով, դնել խմորի մի շերտը, այնուհետև լցնել միջուկը: Կարագի մի քանի փոքր կտոր դնել:

Ծածկել խմորի մյուս շերտով: Ամրացնել եզրերը: Խմորի միայն վերևի շերտի վրա կիսատ կտրվածքներ անել՝ բաժանելով այն քառակուսիների: Թխել նախապես տաքացրած ջեռոցում,  20-25 րոպե՝ 200-220 ներքո: Չմոռանաք դեղնուց քսել, որպեսզի գեղեցիկ կեղև ստացվի:

Խաչապուրին համեղ է ինչպես տաք, այդպես էլ սառը վիճակում:

Этот слоеный пирог, как хачапури. Рецепт быстрого слоеного теста + вкуснейшая начинка из сыра! | Домашний торт, Рецепты полезных десертов, Торт из печенья рецепты

Բարի ախորժակ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->