>

ԱԱԾ-ն հшվելյшլ пւժեր է ուղшրկել Ազգшյին ժ пղով․ Ինչ է սպшսվпւմ

ArmLur. am-ին հասած տեղեկությունների համաձայն, ԱԺ-ում լարված իրավիճակով պայմանավորված Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան ուժեր է ուղարկել ԱԺ: Ավելին, հրահանգ է իջեցվել Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի անվտանգությունը ուժեղացնել: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ԱԱԾ լրատվական ծառայություն, բայց մեր զանգերը մնացին անպատասխան:




Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում կրկին իրավիճակը լարվեց, երբ Սարգսյանը սկսեց խոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։





Ընդդիմադիրներն էլ տեղից բորբոքվեցին եւ Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեցին։

Ծեծկռտուք ԱԺ-ում․ պատգամավորները միմյանց վրա շշեր նետեցին (տեսանյութ)


ԱԺ-ում «Իմ քայլը» խմբալցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ։ Պատգամավորները միմյանց վրա շշեր նետեցին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին նիստերի դահլիճ հրավիրեց, իսկ նիստն ընդհատվեց։

Հիշեցնենք, որ իրավիճակը լարվեց, երբ Հայկ Սարգսյանն իր ելույթի ընթացքում նշեց, որ պաշտպանության այն նախարարները, որոնք ժամանակ «մարդիկ փողով կամ զանգով բանակից ազատվել են, հայրենիքի դավաճաններ են»։



Այս խոսքերից հետո բանավեճ սկսվեց պատգամավորներիկ միջև և միմյանց վրա շշեր նետեցին։

Ավելին՝ տեսանյութում

Сообщение ԱԱԾ-ն հшվելյшլ пւժեր է ուղшրկել Ազգшյին ժ пղով․ Ինչ է սպшսվпւմ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->