>

 


Ազգային ժողովում ընդմիջման ժամանակ «Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև քաշքշուկ և ծեծկռտուք է տեղի ունեցել:








Քոչարյանի զոհերը

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մոտենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին ու ոտքով հարվածում, որից հետո սկսում է խմբակցությունների պատգամավորների միջև ծեծկռտուքը:

Ազգային ժողովի ամբիոնից ելույթ էր ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, երբ պատգամավորներից մեկը տեղից սկսեց արձագանքել Վահե Հակոբյանին, իր հերթին Վահե Հակոբյանն արձագանքեց. «արա-ն դու ես, այ տվար»:


Այդ արտահայտությունից հետո նորից խորհրդարանում իրավիճակը թեժացավ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդմիջում հայտարարեց, որին էլ հաջորդել է պատգամավորների միջև ծեծկռտուքը:



Մինչ այդ ԱԺ-ում ևս մեկ միջադեպ էր գրանցվել: Կառավարության ծրագրի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ նրա վրա դահլիճից շիշ նետեցին, երբ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են: Համացանցում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ էր նետել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

 


от admin

-->