>

Այսօր Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն անդրադարձավ բանակից ազատվածներին՝ հայտնելով, որ այն նախարարները, ում օրոք մարդիկ փողով ազատվել են բանակից, դավաճաններ են: Արդյունքում, նրա և Սեյրան Օհանյանի միջև միջադեպ տեղի ունեցավ: ArmLur.am-ը փորձեց հետաքննություն իրականացնել և հասկանալ, թե Հայկ Սարգսյանը ծառայե՞լ է Հայոց բանակում, թե՞ ոչ: Եթե այո, ապա որտեղ է ծառայել և ինչ հանգամանքներում:


ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Հայկ Սարգսյանի ծառայության մասին: Մասնավորապես՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն, Հայկ Սարգսյանը բավականին արտոնյալ պայմաններում է ծառայել հայկական բանակում: Նա իր ծառայությունն իրականացրել է զինվորական դատախազության Գորիսի կայազորի վարչական շենքում, որը ըստ էության բուն զինվորական ծառայության հետ կապ չունի: Այդ ստորաբաժանումներում ծառայության են անցնում հայտնի հայրիկների կամ լավ միջնորդներ ունեցող անձինք: Ավելին՝ գիշերը զինվորները հիմնականում տուն են գնացել, առավոտյան կայազորի պաշտոնյաները տարել են իրենց հետ ծառայության՝ վարչական շենքում:








Քոչարյանի զոհերը

Եվ ահա ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Հայկ Սարգսյանի համար միջնորդել է ներկայումս սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը: Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել անձամբ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանից: Ի պատասխան, նա հայտնել է. «Հայկ Սարգսյանի բանակում ծառայելու ժամանակահատվածում ես աշխատել ու ապրել եմ Ռուսաստանի դաշնությունում եւ Հայաստան եմ վերադարձել 2018 թվականի հեղափոխությունից հետո: Որեւէ առնչություն չեմ ունեցել Հայկ Սարգսյանի բանակի ծառայության կազմակերպման գործընթացի հետ»:


Ուսումնասիրելով Շատվորյանի աշխատանքային գործունեւթյունը նա 2013 – 2017թթ եղել է «Բոնի Ֆրի» ՍՊԸ հիմնադիր տնօրեն:
Հավելենք, որ Հայկ Սարգսյանի արտոնյալ ծառայությունն իրականացվել է ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանի օրոք:



Ի դեպ, Հայկ Սարգսյանի եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը, բանակում չի ծառայել, իսկ թե ում միջնորդությամբ չի ծառայել, ևս կասկածի տեղիք է տալիս:

Сообщение Ինչու վրդովվեց Սեյրան Օհանյանը ․ ում միջնորդությամբ է եղել արտոնյալ Հայկ Սարգսյանը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->