>




Քոչարյանի զոհերը

«Ասում եք՝ քաղաքական խոսքի նկատմամբ հանդուրժող եղեք։ Ժողովուրդ, սա քաղաքական խոսք ա, հա՞, լո՞ւրջ, սա քաղաքական խոսքի հետ ոչ մի աղերս չունի»,-այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի կոչին։






Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի ելույթին՝ Սիմոնյանն ասաց․«Պարոն Թեւանյան, ասում եք՝ միայն մեր բարեկեցությունը ավելացավ, լո՞ւրջ։ Ուզո՞ւմ եք հերթով ասեմ ում բարեկեցությունն ինչքան է, օրինակ՝ որ կայքը կամ որ խմբագիրն ինչ գումարի դիմաց է քաղաքական գործունեություն ծավալում եւ համաձայն է, եթե նույն գումարը մի քիչ ավել լինի, նաեւ այլ գործունեությամբ զբաղվի, այլ թիմ պաշտպանի։ Երեկ «5-րդ ալիք» հեռուստաընկերության ռեպորտաժն աչքովս ընկավ, որտեղ լրագրողներից մեկն ասում էր՝ վարչապետին հարցրեցին 5 միլիարդի մասին, ինքը չպատասխանեց։ Լո՞ւրջ։ «5-րդ ալիքի» ձեւավորվող այսպես ասած բյուջեն, թիմը, սեփականատերը ռեպորտաժ է ցույց է տալիս ու խոսվում է ինչ-որ 5 միլիարդի մասի՞ն։ Այս պարագայում կարող է մի քիչ քիչ լինի՝ չորս լինի, դուք լուրջ համարո՞ւմ եք մարդիկ էդ ամեն ինչը տեսնում են ու չե՞ն հասկանում»։



Сообщение «Ուզո՞ւմ եք՝ հերթով ասեմ, թե որ կայքը, խմբագիրն ինչ գումարի դիմաց է քաղաքական գործունեություն ծավալում, եւ համաձայն է մի քիչ ավել գումարով այլ թիմ պաշտպանի…»․Ալեն Սիմոնյան появились сначала на MediaNews.


от admin

-->