>

Կшտшրվшծի մшսին մի քшնի թթпւ խпսք

«ԱԺ-ում կրիմինալը ներկայացնող շատ այլ Ազգային ժողովներ ենք ունեցել, բայց նույնիսկ այս ամեն ինչով հանդերձ, անկեղծ ասած, ես չեմ հիշում այսպիսի պահվածք, և զարմանալի է,

որ ԱԺ եկած մարդիկ չեն գիտակցում, որ քաղաքականության մեջ քո միակ զենքը, դա բառն է, ըստ որում, եթե անգամ դիմացինին խոցող, բայց չվիրավորող»,-Civic.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ԱԺ-ում երկու օր շարունակ տեղի ունեցող միջադեպերին, ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։




Քոչարյանի զոհերը

Նա չի կարծում, որ այսօրվա տեսարանի դրդապատճառ հանդիսացած նախադասությունը սադրող էր, մանավանդ անվանապես ոչինչ չէր ասվել, ընդհանուր գնահատական էր երևույթին, և ինչն, այո՛, առկա է եղել ՀՀ-ում։





«Դա վերածել հերթական առիթի՝ խայտառակելու երկրի բարձրագույն ամբիոնը, ներեցեք՝ սա քաղաքական գործունեություն, պատգամավորական գործունեություն որևէ ձևով չես անվանի։ Երեկ տեսնում էինք նաև, թե ինչպես է թշնամին արձագանքում ՀՀ խորհրդարանում տեղի ունեցողին, ոնց է այս ամեն ինչը ներկայացնում իր հասարակությանը, մեկնաբանում և այլն։

Այսպես էգոիստաբար թքած ունենալ երկրի հեղինակության վրա։ Եվ ի վերջո երկրի առաջ ծառացած խնդիրները դրանք մեկ անձի կամ մեկ քաղաքական ուժի լուծելու խնդիրներ չեն, և փոխանակ այդ լուծումները քննարկելու, սա ուղղակի անթույլատրելի է»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ ինքն այս ամենից զարմացած չի, այլ զայրացած է, իր համար սպասելի է եղել, որովհետև 6-7 ամիս տեսել է, թե ինչ հայհոյանքներ են հնչել, ինչ վիրավորանքներ, ինչ հարձակումներ են եղել, և ինչպես է քոչարայանասերաժական ընդդիմությունը ագրեսիվ վերաբերվում այլ տեսակետներ ունեցող մարդկանց։

«Ինձ համար զարմանալին ու զայրանալին այն է, որ նման մասշտաբի ընտրակաշառքի բացահայտման դեպքերից հետո, ԿԸՀ-ն թույլատրեց նրանց մասնակցել ընտրություններին։ Նրանք ուզում են վարկաբեկել երկրի պետական ինստիտուտները։


Ասվել է՝ մինչև քոքը մաշացնելու մասին, իշխանությանը մաշացնելու և, իրենք գիտակցում են, որ իշխանություն չեն ստացել ընտրություններում, իրենք գիտակցում են, որ եթե Հայաստանի համար ամենաթեժ պահին, երբ ներսում հնարավոր չի եղել իշխանության խնդիրը լուծել և հետագայում չի լուծվելու, թքած ունենալով սեփական վարկի, հեղինակության վրա՝ վնասել ընդդիմախոսին, թքած ունենալով, որ դրանից պետականությունը ցնցվում է։

Կարծում եմ, որ այս խորհրդարանն այսպիսի վարքագծով երկար չի կարող գոյություն ունենալ։ Հիմա թե այդ խնդիրն ինչպես է լուծվելու, ես չգիտեմ, բայց այնտեղ հավաքված մարդիկ պետականության մասին մտածելու բացարձակ նշաններ ցույց չեն տալիս։ Խոսքս այս գործունեությունը ծաղկացնող երկու խմբակցությունների մասին է»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը կանխելու միջոց կարող է լինել նաև այն, որ պետք է շատ խիստ աշխատի էթիկայի հանձնաժողովը։
Քաղաքագետը հիշեցրեց, որ տարիներ առաջ, Առաքել Մովսիսյանը (Շմայս) հայհոյել էր իրենց խմբակցությանը, բայց դրանից հետո այն ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանն ինքն էր նրա թևերը ոլորել և հանեց դահլիճից, իսկ խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը ներողություն էր խնդրել։



Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ այն ժամանակ նման իրավիճակներում, մեծահոգի էին ձևանում նախկին իշխանությունները, այս անգամ իրենց, որպես ընդդիմություն, բացարձակ այլ կերպ են պահում։

«Իշխանություն էին՝ հայհոյում էին, ընդդիմություն են՝ հայհոյում են, սա անուն չունի»,-եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը։
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե քրեաօլիգարխիան իր բարքերը բերեց խոհրդարան և այդպես իշխանության դեմ կռիվ են տալիս։

«Իրենց նպատակը՝ անկայունությունը պահելն է, ինչը որ անում են՝ առաջ՝ փողոցում, հիմա՝ խորհրդարանում։ Որպես հանգուցալուծում ես տեսնում եմ՝ գողապետության պարագլուխների ձերբակալություն և նրանց ունեցվածքի պետականացում, և ոչ թե ինչ-որ «մանր-մունր» քրեական պատասխանատվություն։

Եթե այս հարցը չլուծեցին, ոչ մի հարց չի լուծվելու։ Կա՛մ նրանք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, կա՛մ պետք է հայտարարվի, որ նրանք անմեղ են և նրանցից ներողություն խնդրեն, որ իշխանությունն իրենց հանիրավի մեղադրել է։

Սա հանգուցային հարցն է, եթե սա չլուծվեց ՀՀ-ն չի կարող հանգստություն ունենալ և արտաքին միջամտությունն ամեն օր լինելու է օտարի կողմից, գլխավորը՝ մեր ոխերիմ բարեկամի»,-ասաց Լևոն Շիրինյանը։

Նշենք, որ արդեն Գլխավոր դատախազությունում նյութեր են նախապատրաստվում՝ այսօր ԱԺ-ում տեղի ունեցածի վերաբերյալ և տեսանյութերն ուղարկվել են ՀՔԾ։

Сообщение Կшտшրվшծի մшսին մի քшնի թթпւ խпսք появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->