>





Կալինինգրադի ոստիկանությունը Հայրենական մեծ պատերազմի ժամանակների զենքի եւ զինամթերքի խոշոր զինանոց Է հայտնաբերել Կալինինգրադում: Լրագրողներին հայտնել Է ՆԳ նախարարության տարածաշրջանային վարչության մամուլի ծառայության ղեկավար Սվետլանա Պոստավնիչայան:





«Զենքի թաքստոցը ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են գարաժային բոքսում, դրա գաղտնի շինությունում, որտեղ մուտքը փակված Է եղել գործիքներով լի ծանր դարակաշարերով: Այնտեղ պահպանվել Է 6 հրացան, 5 ատրճանակ, հակահետեւակային ականներ, գերմանական հակատանկային նռնականետերի կրակոցներ, 3 կիլոգրամ վառոդ, ավելի քան 2 հազար հրացանի եւ ատրճանակի պատրոն, հրաձգային զենքի տարբեր բաղադրամասեր, այդ թվում՝ հրանոթների, ինչպես նաեւ փականագործական հաստոցներ եւ մետաղափնտրիչ սարքեր»,-պատմել Է Պոստավնիչայան:




Ոստիկանության քննիչները քրեական գործ են հարուցել ՌԴ ՔՕ 222 հոդվածով (զենքի, հրաձգային զենքի հիմնական մասերի, զինամթերքի անօրինական ձեռքբերում, հանձնում, իրացում, պահպանում, տեղափոխում, փոխանակում կամ կրում), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Сообщение Մեծ հայրենականի ժամանակների խոշոր զինանոց Է հայտնաբերվել появились сначала на MediaNews.


от admin

-->