>


Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման երկրորդ օրն է, որը ևս առանց միջադեպերի չանցավ: Մինչ այդ ելույթ էր ունենում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Ամեն ինչ սկսվեց, երբ Սարգսյանն ամբիոնից խոսեց բանակի խնդիրներից, ասաց՝ եթե բանակը 2008-ից զարգանար այնպես, ինչպես 2018-ից հետո, ապա պատերազմն աղետալի հետևանքներ չէր ունենա, ապա հավելեց.








Հայկ Սարգսյան, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր — Բոլոր այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ բանակից փողով կամ զանգով ազատվողներ են եղել, նրանք հայրենիքի դավաճաններ են:

Սարգսյանի այս հայտարարությանը նիստերի դահլիճից արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, 2008-2016 թվականների Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ապա հետևեց ամբիոնից ելույթ ունեցած Սարգսյանի արձագանքը:


Նիստն ընդմիջվեց նախագահողի հրահանգով, իսկ Սեյրան Օհանյանի՝ Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշը նետելուց հետո արդեն նիստերի դահլիճում անվտանգության աշխատողները կենդանի պատ կազմեցին ընդդիմադիր և իշխանական խմբակցության անդամների միջև:



Խորհրդարանի միջանցքում արդեն Սեյրան Օհանյանը փորձեց հիմնավորել, թե ինչու որոշեց նստած տեղից շիշը նետել ելույթ ունեցող պատգամավորի վրա:

Сообщение Միմյանց վրա նետված շշեր, հայհոյանքներ, քաշքշուք, ծեծկռտուք. 2-րդ օրն է՝ Խորհրդարանում կրքերը թեժ են появились сначала на MediaNews.


от admin

-->