>

2021 թվականի հունվար-հուլիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.2 տոկոսով: 7 ամսվա կտրվածքով բոլոր ուղղություններով աճ է արձանագրվել: Ամենամեծ ակտիվությունը եղել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 15.1 տոկոս: Արտահանումն աճել է 23.2 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 10.6:





Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի կարծիքով՝ հուլիսին արձանագրված 5.8 տոկոս աճը դրական է ազդել 7 ամսվա ցուցանիշների վրա:





Գևորգ Պապոյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր — Հուլիսին ունեցել ենք 5.8 տոկոս աճ, որը պայմանավորված է տարբեր գործոններով: Ըստ էության՝ բոլոր ուղղություններով աճ ունենք. և՛ արդյունաբերություն, և՛ շինարարություն, և՛ ծառայություններ, և՛ էլեկտրաէներգիայի արտադրություն, և՛ միջին աշխատավարձի գծով:


Ըստ տնտեսագետ Արմեն Քթոյանի՝ զգալի աճ է արձանագրվել հիմնականում այն ոլորտներում, որոնք կորոնավիրուսի պատճառով նախորդ տարի մեծ անկում էին արձանագրել:

Արմեն Քթոյան, տնտեսագետ — Ակտիվ աճ կա շինարարության ոլորտում՝ 8 տոկոսից ավելի է, բայց եթե 2020 թվականի առաջին 7 ամիսների տվյալները վերլուծենք՝ շինարարության ոլորտում 20 տոկոսից ավելի անկում կար:



Գևորգ Պապոյանը նշում է, որ տնտեսությունը դեռևս չի հաղթահարել կորոնավիրուսի հետևանքները:

Сообщение Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն էապես աճել է. աճ կա բոլոր ոլորտներում появились сначала на MediaNews.


от admin

-->