>

Սերժ Սարգսյանի արձագանքը՝ Խաչատուր Սուքիասյանի հայտարարությանը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարան կդիմի ընդդեմ իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի։




Քոչարյանի զոհերը

«Այսօր ՀՀ Ազգային Ժողովում պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով նախապատրաստում եմ հայցի հարուցում»,- հայտարարել է Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։





Հիշեցնենք, որ Խ.Սուքիասյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե «3-րդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է»։

Շատ լավ գիտեք, թե Հոկտեմբերի 27-ը ինչի համար է եղել, որպեսզի հողերի տալը հետաձգեն։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Այս ամեն ինչը, ինչ-որ կատարվում է այստեղ, մենք պետք է գնանք 90-ականներ։ Ուզում եմ մեր դաշնակցական ընկերները ուշադրություն դարձնեն, որ 90-ականների վերջին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ մենք ինչ հնարավորություն ունենք, ասաց, որ աշխարհի հզոր տերություններն ասում են՝ սա այն ճանապարհն է, որով կարող եք հասնել այն հանգրվանին, որը դուք ուզում եք Հայաստանի Հանրապետությունում, եղավ հեղաշրջում, ոչ մեկ խորքային չուսումնասիրեց՝ ինչ է կատարվում։


Այդ ժամանակ եռանախագահող երկրների նախագահներն ասում էին՝ անհնար է, եթե Սովետական միությունը փոլւզվել է եւ այն սահմանները, որոնք ՄԱԿ-ի կողմից ընդունվել են, դրանից դուրս ցանկացած քառակուսի մետրի համար պատասխան եք տալու, ամբողջ աշխարհը ձեզ չի ներելու։ Առանց պատկերացնելու դեմ դուրս եկան քաղաքական ուժեր դուրս եկան, հեղաշրջում արեցին, դրանից հետո ամբողջ քաղաքական համակարգը զրոյականացվեց, իմիտացիա ստեղծվեց, թե քաղաքական ինստիտուտներ են ստեղծված, տարբեր տեղերից մարդիկ էին գտնում, բերում քաղաքական կուսակցության անվան տակ, ասում էին՝ սա մեր քաղաքական համակարգն է։

Քաղաքական համակարգը վերցրվեց մի անձի ձեռքը, մի քիչ կարողանում էին որոշակի փորձ ունեցող քաղաքական ուժեր ընդդիմանալ, ինչ-որ պահից սկսում էին բանակցել։ Լավ գիտեք՝ 2004 թվականին այդ տուրուդմփոցը Բաղրամյան փողոցում ինչի համար եղավ, գիտեք 2016 թվականի ՊՊԾ գնդի պատմությունն ինչ եղավ։ Այդ ընթացքում հասարակությունն ունեզրկվում էր, մի քանի տասնյակ, մի քանի հարյուր մարդիկ հարստանում էին»։



Սուքիասյանը դիմեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանին. «Պարոն Գեւորգյան դուք կյանքում բիզնես արե՞լ եք։ Բիզնես չի արել, մի քանի հարյուր միլիոն դոլարի տեր է։ Մեկդ չի հարցնում՝ որտեղի՞ց իրեն դա։ Միայն Կենտրոնում 57 հատ սեփականության իրավունք ունի։ Չորս եղբայրներով՝ իմ ծնողի հետ տասնյակ տարիներ չեն քնել, աշխատել ենք, չենք կարողացել ստեղծել։ Ինձանից խելացի մա՞րդ է, ուժեղ տղա՞ է»։

Սուքիասյանը հիշեց նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին. «Երրորդ նախագահը հարյուր միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է։ Պարոն Օհանյանը լավ գիտի, երրորդ նախագահն եկել է Հայաստան, կոշիկներից մեկը մի համար մեծ է եղել։ Ինչի հաշվին, զենքերի հաշվին, ինչի հաշվին, մեր զինվորների հաշվին, ինչի հաշվին, կրթության հաշվին, առողջապահության հաշվին ու համակարգ չենք ունեցել։ Լայնամասշտաբ կոռուպցիա է եղել, մի մարդ է որոշել՝ ով, ինչ անի»։

Ինքը շատ վատ ղեկավար է եղել, ասեմ, թե ինչու, ինքը շատ վատ ընկեր է, որովհետև երբ երկիրը կառուցվում էր՝ Հայաստանի Հանրապետությունը, ինքը երբ որ Ղարաբաղից եկավ, ես իրեն հիշում եմ։ Ինքն իր բոլոր հին ընկերներին մոռացավ, մինչև անգամ իրենից հետո ինքն ումից ընդունեց նախագահությունը, նրան էլ մոռացավ։

Պատգամավորն ընդդիմությանը հորդորեց պատմությունն ուսումնադիրել. «Ի՞նչ էր ասում Լեւոն Տեր-Պետրոսյանը, հեղաշրջում արեց, Վազգեն Սարգսյանը շատ վատ բան է արել Հայաստանի նկատմամբ, ուժային համակարգն ի՞նչ գործ ունի, կանգնի քաղաքական ղեկավարությանն ասի՝ սխալ եք, ո՞վ է նա, բայց նրան քաղաքական ուժերը պաշտպանեցի՞ն, երկրում եղավ հեղաշրջում։ Շփվել եմ Վագզեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ. շատ վատ համակարգ են ստեղծել ստրկացրել էին հասարակությանը»,-ասել է Խաչատուր Սուքիասյանը։

 


от admin

-->