>


Ծերացումը բնական գործընթաց է, ու դրա մեջ ոչ մի արտասովոր բան չկա: Բոլորս էլ մի օր անցնելու ենք դրա միջով: 

Ծերացման առաջին նշաններն ի հայտ են գալիս մաշկի վրա: Առաջին բանը, որ մենք նկատում ենք, կնճիռներն են՝ աչքերի շուրջ, բծերը՝ դեմքի, պարանոցի և դեկոլտեի շրջանում:










Քչերն են ուշադրություն ձեռքերին, սակայն դրանք նույնպես տուժում են ծերանալու հետևանքով, ու մարմնի մյուս բոլոր մասերից ավելի արագ: Ձեռքերի արագ ծերացման պատճառը կայանում է նրանում, որ մենք դրանք ավելի շատ ենք «օգտագործում»: Լվանում ենք ափսեներ, մաքրություն անում, սնունդ պատրաստում… Ու այդ ամենը չի կարող հետքեր չթողնել ձեռքերի վրա: 




Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն պահել ձեռքերը առողջ, թարմ վիճակում… մաշկը կլինի հարթ ու խոնավ.



  • պարբերաբար ձեռքերի համար պատրաստեք բնական դիմակներ
  • օգտագործեք սկրաբ
  • մի մոռացեք խոնավեցնող քսուքի մասին:

Ահա այս տնական միջոցը ապահովում է հրաշալի արդյունք.

  • դարչին
  • շագանակագույն շաքարավազ
  • ձիթայուղ

Խառնել բոլոր բաղադրիչներ, իսկ հետո նուրբ մերսելով ձեռքերը՝ քսել խառնուրդը: Քիչ անց լվացվել գոլ ջրով ու չորացնել սրբիչով:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը


от admin

-->