>

Ինչ են пւզпւմ шդրբեջшնցիները՝ ճшնшպшրհը փшկելпվ. Մшնրшմшսներ

Երեկ երեկոյան տեղեկացանք, որ ադրբեջանական զորքերը փակել են Գորիս-Կապան (այսինքն՝ Հայաստան-Իրան) ավտոմայրուղին ու մինչ այս պահը այն փակ է։ Երեկ ռուս սահմանապահների միջամտությամբ մարդիկ եւ մեքենաներ էին տարհանվում այդ հատվածից, սակայն մայրուղու չգործելը ուղղակի աղետ է Սյունիքի համար,





իսկ ՀՀ իշխանությունը ոչ թե սահմանային հարցերով է զբաղված, այլ ԱԺ-ում կարեւոր «ճակատամարտեր» է մղում, իսկ այսօրվանից էլ Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է, որը պատրաստվում է անցկացնել Սոչիում՝ Սեւ ծովի ափին։





Մինչ այդ երկիրն ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի՝ եռամսյա վարժանքներ են սկսվել եւ համատարած տղամարդկանց կանչում են բանակ՝ ծառայության։

Սահմանի երկայնքով զորք է կուտակվում, ռուսական զորքն է տեղաշարժեր անում։ Ադրբեջանցիներն են զորք մոտեցնում մեր սահմանին եւ երեկվանից, փաստորեն,


Կապանի մայրուղին են փակել։ Սա այն հատվածն է, որն, ըստ ադրբեջանական GPS-ի, մտնում է իրենց տարածքի մեջ, քանի որ սովետական տարիներին այն կառուցելիս ուշադիր չեն եղել եւ որոշ մասերում աննշան շեղումներ կան չգիտեմ որ թվերի կասկածելի քարտեզների համեմատ։

Ի՞նչ են ուզում եւ ի՞նչ են ասում ադրբեջանցիներն այս ճանապարհը փակելով։ Ըստ ամենայնի, պահանջում են Նիկոլ Փաշինյանից կատարել իր խոստումները, այն է՝ ճանապարհային միջանցք տրամադրել իրենց, դելիմիտացիա ու դեմարկացիա անել եւ ամենակարեւորը՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Ավելի պարզ ասած՝ ճանապարհը փակել են, որ իրենց ճանապարհը ստանան։ Իսկ զորքը կուտակում են եւ պատրաստվում են ռազմական գործողություններ սկսել, որպեսզի մյուս հարցերում էլ ստիպեն կատարել ՀՀ կառավարության տված խոստումները՝ սահմանագծում, նոր փաստաթղթերի ստորագրում եւ այլն։



Իշխանության ներսից ստացվող տեղեկատվությամբ, առաջիկայում եւս մի «փոքր պատերազմ» կլինի՝ հավանաբար սեպտեմբերի առաջին կեսերին, որից հետո մեր ժողովուրդը «խելոք» կհամաձայնի, որ ադրբեջանցիների բոլոր ուզածները տան։ Եւ այս սցենարի մշակումն իրականացվում է կամ ՀՀ կառավարության մասնակցությամբ կամ՝ գիտությամբ։

Ժամանակին ասվեց չէ՞․ չուզեցիք գրավյալ տարածքները վերադարձնենք, տվեցինք նաեւ Շուշին ու Հադրութը, հազարավոր զոհեր տվեցինք, հիմա՝ չե՞ք ուզում ճանապարհ տանք, կունենաք նոր պատերազմ եւ նոր զոհեր, մինչեւ հասկանաք, որ դրան այլընտրանք չկա։ Ահա այն բանաձեւը, որով առաջնորդվում է վերընտրված իշխանությունը։

Աղբյուր՝ hraparak. am

Сообщение Ինչ են пւզпւմ шդրբեջшնցիները՝ ճшնшպшրհը փшկելпվ. Մшնրшմшսներ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->