>




Քոչարյանի զոհերը

Ազգային ժողովի նիստում իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ընդդիմությանը։ «Ես ուզում եմ անդրադառնալ պարոն Կոնջորյանի ելույթին՝ դիրքավորվելու ու խրամատավորվելու մասին։ Պարոն Կոնջորյան, ոչ մի անակնկալ չկա, որովհետև այն ժամանակ, երբ Հայաստան դաշինքի ղեկավարը հայտարարում էր, որ իրենք խորհրդարանում մանդատները վերցնելու են, հայտարարել է բառացիորեն հետևյալը՝ «Սեյրան Օհանյանը մի այսպիսի հետաքրքիր օրինակ բերեց՝ մարտական գործողությունների ժամանակ, երբ խնդիրը չի լուծվում, բայց դու վերցնում ես խրամատներ, այդ խրամատները ոչ թե պետք է պահես, այլ ամրացնես՝ հետագա գրոհի համար»։ Բայց ես կարծում եմ, որ էն մարդիկ, ովքեր գրոհի մտադրություններ ունեն, բանախոսներից մեկի այլաբանությամբ, երբ ստանում են քաղաքական հակահարվածներ, պիտի հասկանան, որ գրոհի երազանքն իրենց մտքերից պետք է դուրս բերեն։ Սա կարծում եմ՝ բոլորի համար տեսանելի ու հստակ իրողություն է»,- ասաց Փաշինյանը։





Նա նշեց, որ ընտրությունների արդյունքում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է, մենք ներքին խնդիր չենք էլ ունեցել և չենք էլ ունենալու։ «Եվ էն մարդիկ, ովքեր շահարկում են՝ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, թե ոչ, նրանք արտաքին ճգնաժամերի հույս ունեն, որի ֆոնին, ինչպես ճիշտ նկատվեց, փորձեն ներքաղաքական գրոհներ կազմակերպվեն։ Այնպիսի գրոհ, ինչպիսին փորձ են արել կազմակերպել նոյեմբերի 9-ին, 10-ին։ Մի անգամ հիշում ենք, մեկն ասում էր՝ ես լինեի Ալիևի տեղը, կհարձակվեի, հետո ոչ բարով բախտի բերմամբ մեր ցուցակով խորհրդարանում հայտնված մեկը դրոշակ էր բարձրացնում՝ ի ցույց դնելով, թե որտեղից կարող է գործել ադրբեջանական զինուժը, հետո էլ էլի ոչ բարով, Իմ քայլի ցուցակով խորհրդարանում հայտնված մեկը ուրիշ տեղից էր դրոշ ցույց տալիս, թե էլ որտեղ Հայաստանը խոցելի տեղեր ունի։ Եվ, ես կարծում եմ, որ մենք սա պետք է շատ հստակ արձանագրենք։ Եթե ռազմական այս տերմինաբանությամբ են ոմանք հարաբերվում, եթե իրենց համար սա խրամատ է, ուրեմն մենք պետք է արձանագրենք, որ մեր թիկունքում դիվերսիոն առաջապահ խմբակներ են գործում։ Եվ անհրաժեշտության դեպքում, այո, պետք է այդ գործողությունները կասեցվեն»,- ասաց նա։




Փաշինյանը հավելեց՝ «Մեկը եկել ասում է՝ չգիտենք՝ Սյունիքը կտրված է, թե ոչ։ Բա ձեզ ներկայացնում էիք որպես Սյունիքի ամենավառ ներկայացուցիչներ, դժվա՞ր է նիստի գալուց առաջ մի հատ զանգել, տեղեկանալ։ Տեսնո՞ւմ եք, որ դուք կապ չունեք, որ մենք ենք Սյունիքի մասին ձեզ տեղեկություն տալու և ստանալու աղբյուրը։ Դուք ի՞նչ կապ ունեք ընդհանրապես Սյունիքի ժողովրդի հետ, որ ուզում էիք ներկայանալ որպես Սյունիքի Դոն Կոռլեոնեներ։ Հիմա մեկը փախել է Անտարկտիդա, ինչու Անտարկտիդա, որովհետև այնտեղ Ինտերպոլի գրասենյակ չկա, մյուսն էլ, որ իրեն փորձում էր ներկայացնել որպես նորօրյա Մուհամեդ Ալի, ես սպասում էի, որ նա այսօր գոնե ԱԺ կգար ваша киска купила бы Whiskas գրությամբ շապիկով»։

Сообщение «Ես սպասում էի, որ Վահե Հակոբյանն ԱԺ կգար ваша киска купила бы Whiskas գրությամբ շապիկով…»․ Նիկոլ Փաշինյան появились сначала на MediaNews.


от admin

-->